Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5291-06.02.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-83 օրենք) 105-րդ հոդվածի 6.1 կետում «ինչպես նաեւ» բառերը փոխարինել «եւ» բառով, իսկ «կցորդները» բառից հետո լրացնել «Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիները» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը::

Հիմնավորում

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

1. Իրավական ակտի անհրաժեշտութունը (նպատակը). «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիներին ծառայության ավարտից հետո առանց ավելացված արժեքի հարկի վճարման իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հնարավորության ընձեռումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիները ծառայության ավարտից հետո առանց ավելացված արժեքի հարկի վճարման իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հնարավորություն չունեն:

1.2. Առկա խնդիրնռրի առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստան-յայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիներին ծառայության ավարտից հետո առանց ավելացված արժեքի հարկի վճարման իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հնարավորություն ընձեռել:

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիներին ծառայության ավարտից հետո իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հետ կապված առանձնահատկություններն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ նկատելիորեն կընդլայնվեն Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիների` ծառայության ավարտից հետո իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հնարավորությունները:

1. Իրավական ակտի անհրաժեշտութունը (նպատակը). «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիներին ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հնարավորության ընձեռումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հնարավորություն չունեն:

1.2. Առկա խնդիրնռրի առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստան-յայց Սուրբ Եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգեւոր ծառայության նշանակված քաղաքացիներին ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման իրենց անձնական օգտագործման գույքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հնարավորություն ընձեռել: