Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-531-10.02.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 դեկտեմբերի 2006 թվականի, ՀՕ-233, այսուհետ՝ օրենք) 17-րդ հոդվածը լրացնել 5, 6 եւ 7 կետերով` հետեւյալ բովանդակությամբ.

5. Տաքսամոտորային փոխադրումներում կարող են ներգրավվել միայն տասնհինգ եւ ավելի փոքր տարիք ունեցող ավտոմոբիլներ:

6. Մարդատար-տաքuի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների համար նախատեսված տրասպորտային միջոցներին հատկացվում են հիմնական համարանիշներ:

7. Մարդատար-տաքuի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ իրականացնող լիցենզավորված անձանց յուրաքանչյուր ավտոմոբիլի համար տրվում է դիմապակու փակցման հատուկ կտրոն:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Նախագծի ընդունումը պայմանավորված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից մարդատար-տաքuի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ իրականացնող շուրջ 3000 աշխատատեղերի  պահպանման անհրաժեշտությամբ եւ ձեւական վարչարարությամբ,  եկամտաստեղծ գործունեությունը չսահմանափակելու հիմնարար սկզբունքի ամբողջական իրականացմամբ: Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին գործարարության ոլորտում անհրաժեշտություն է առաջացել վերականգնել տնտեսական մրցակցության հավասարության սկզբունքը, մասնավորապես` մարդատար-տաքuի ավտոմոբիլներով նախատեսված   Հայաստանի Հանրապետության սահմաներից դուրս ուղեւորափոխադրումների ծառայությունների մատուցման հնարավորությունը:  Նախագիծը նպատակ ունի կարգավորել մարդատար-տաքuի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց լիցենզավորման կարգը, ըստ որի` Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով կտրամադրվի  դիմապակու փակցման հատուկ կտրոն:

Օրինագծի ընդունումը էապես կնպաստի նշված գործունեություն իրականացնող անձանց եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովման խնդիրների լուծմանը` ներկա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: