Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-534-17.02.2009-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թվականի  հունիսի 17-ի Հ. Ն. - 0333-1 օրենքը /այսուհետ` օրենք/ լրացնել հետեւյալ բովանդակությամբ  171 -րդ հոդվածով`

«Հոդված 171 ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ կրոնական այլ կազմակերպությունների  դավանական պատկանելիության  վանքեր, եկեղեցիներ կամ  պաշտամունքային այլ շինություններ կառուցելը, ամրակայելը, նորոգելը կամ վերականգնելը իրականացվում է  համապատասխանաբար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ կրոնական այլ կազմակերպության հետ խորհրդակցությունների հիման վրա, ինչպես նաեւ  քաղաքաշինության  բնագավառի կառավարման  պետական լիազորված մարմնի եզրակացության առկայությամբ: Ֆիզիկական կամ իրավաբանական  անձանց կողմից այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալու դեպքում ՀՀ Կառավարությունը կարող է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ խորհրդակցությունների հիման վրա նրանց առաջարկել առաջնահերթության կարգով ամրակայել, նորոգել կամ վերականգնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանական պատկանելիության այն վանքերը, եկեղեցիները կամ  պաշտամունքային այլ շինությունները, որոնք ունեն պատմական հուշարձանի կարգավիճակ: Այդ առաջարկությունը չընդունելը չի կաչող հիմք հանդիսանալ  ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վանքեր, եկեղեցիներ կամ պաշտանմունքային այլ շինություններ ամրակայելու, նորոգելու կամ վերականգնելու համար»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ  ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենքի ընդունումը պայմանավորված է ֆիզիական  եւ իրավաբանական անձանց կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ կրոնական այլ  կազմակերպությունների դավանական վանքեր, եկեղեցիներ կամ  պաշտանմունքային այլ  շինություններ կառուցելու, ամրակայելու, նորոգելու կամ վերանորոգելու հիմնահարցերը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագիծը հիմնովին լրամշակվել է իմ կողմից օրենսդրական  նախաձեռնության կարգով 2007թ. հուլիսի 31-ին շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ  Եկեղեցու  հարաբերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու  մասին» օրինագծի վերաբերյալ Կառավարության /27.08.2007թ./ եւ ԱԺ աշխատակազմի օրենսդրական վերլուծության վարչության /22.08.2007թ./ եզրակացություններում կատարված առաջարկությունների  եւ դիտողությունների հիման վրա: