Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-535-17.02.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուտատեսության եւ ռադիոյի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (09 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97, այսուհետ՝ օրենք) 59-րդ հոդվածի 14-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածով պաշտպանվող արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Այն պայմանավորված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հեռուստահաղորդումների ազատ ընտրության, արտադրության եւ տարածման իրավունքի իրացման երաշխիքների ապահովման անհարաժեշտությամբ:

Օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվում ցուցաբերել պետական հոգածություն եւ դրսեւորել քաղաքական կամք` ընդառաջ գնալու ինչպես վերոնշյալ օրենքի կիրարկման, այնպես էլ ապահովելու ԵԽԽՎ 1643 բանաձեւի 10.2-րդ կետի պահանջների կատարմանը, համաձայն որի` իշխանությունները չպետք է օգտագործեն թվային հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռք բերումը` որպես հեռարձակման ազատ, արդար ու թափանցիկ մրցույթների անցկացումը սահմանափակելու կամ հետաձգելու պատճառ:

Այս օրենքի ընդունմամբ իշխանությունները կնպաստեն ազատ խոսքի, բազմակարծության կայացմանը, ինչպես նաեւ հասարակություն-իշխանություն փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը: