Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 6.1-րդ հոդվածում.
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1.մասով.
«1.1. ՀՀ կառավարության սահմանված կարգով ընտրված ընկերությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8401, 8402, 8403 10 100, 8405, 8408, 8411, 8412, 8417, 8419, 8420, 8421, 8422 (բացառությամբ 8422 11 000 եւ 8422 90 ծածկագրերի), 8423 (բացառությամբ 8423 10, 8423 81 500, 8423 82 100 ծածկագրերի), 8426, 8428, 8429, 8430, 8432 (բացառությամբ 8432 90 000 ծածկագրի), 8433 (բացառությամբ 8433 90 000 ծածկագրի), 8434 (բացառությամբ 8434 90 000 ծածկագրի), 8435 (բացառությամբ 8435 90 000 ծածկագրի), 8436 (բացառությամբ 8436 91 000 եւ 8436 99 000 ծածկագրերի), 8437 (բացառությամբ 8437 90 000 ծածկագրի), 8439 (բացառությամբ 8439 91 եւ 8439 99 ծածկագրերի), 8440 (բացառությամբ 8440 90 000 ծածկագրի), 8441 (բացառությամբ 8441 90 ծածկագրի), 8442 (բացառությամբ 8442 40 000), 8443 (բացառությամբ 8443 91 եւ 8443 99 ծածկագրերի), 8444, 8445, 8451 (բացառությամբ 8451 21 եւ 8451 90 000 ծածկագրերի), 8452 (բացառությամբ 8452 90 000 ծածկագրի), 8453 (բացառությամբ 8453 90 000 ծածկագրի), 8468 (բացառությամբ 8468 80 000 եւ 8468 90 000 ծածկագրերի), 8469, 8475 (բացառությամբ 8475 90 000 ծածկագրի), 8478 (բացառությամբ 8478 90 000 ծածկագրի), 8479 (բացառությամբ 8479 90 ծածկագրի), 8501, 8502, 8504 (բացառությամբ 8504 90 ծածկագրի), 8505 (բացառությամբ 8505 90 900 ծածկագրի), 8525 50 000, 8526, 8530 (բացառությամբ 8530 90 000 ծածկագրի), 8532 (բացառությամբ 8532 90 000 ծածկագրի), 8537 20, 8605, 8606, 8704 10, 8802, 8804 ծածկարերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ՍՍՀ-ի գումարների ժամկետը հետաձգվում է մինչեւ 3 տարի ժամկետով, եթե ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կամ ներդրումային փաթեթը կազմում է 300 մլն. դրամը եւ ավելի:»
2) 2-րդ եւ 3-րդ մասերում «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին եւ 1.1. մասերով» բառերով:
Հոդված 2. Օրենքը 48 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն օրենքի 6.1. հոդվածի 1.1. կետն ուժի մեջ է մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: