Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 6.1-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով եւ նոր պարբերությամբ`
«գ) հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է 300 մլն դրամը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն դրամը գերազանցող սույն հոդվածում նշված ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով: Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքները մինչեւ նույն մասով սահմանված ժամկետների լրանալն օտարվելու կամ օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու (բացառությամբ վերակազմակերպման դեպքերի) դեպքում վճարումը հետաձգված՝ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները եւ դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչեւ գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը ենթակա են վճարման պետական բյուջե` որպես մաքսային մարմիների կողմից գանձվող՝ ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի վճարներ:»:
Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Սույն օրենքի 6.1 հոդվածի առաջին մասի վերջին պարբերությունն ուժի մեջ է մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: