Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36.3 հոդվածով`
«Հոդված 36.3 Ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամուտը
Շահութահարկի վճարումից ազատվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղված հարկատուները` իրենց կողմից ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամուտի մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: