Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-538-17.02.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-83 մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
« 1. Մաքսատուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.     
     
Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի
Ապրանքի նկարագիրը
Ներմուծում
Արտահանում
01 Կենդանի կենդանիներ
0
0
02 Միս եւ մսի սննդային ենթամթերքներ
15
0
03 Ձկներ եւ խեցգետնանմաններ, կակղամորթներ եւ ջրային այլ անողնաշարավորներ
15
0
0301 Կենդանի ձուկ
0
0
04 Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ այլ տեղում չհիշատակված կամ չներառված
15
0
05 Կենդանական ծագում ունեցող մթերքներ՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված
15
0
06 Կենդանի ծառեր եւ այլ բույսեր, սոխուկներ, արմատներ եւ բույսերի նմանատիպ այլ մասեր, կտրված ծաղիկներ եւ դեկորատիվ կանաչ
15
0
07 Բանջարեղեն եւ որոշ ուտելի արմատապտուղներ եւ պալարապտուղներ
15
0
0701 10 000 Կարտոֆիլի սերմացու՝ թարմ կամ պաղեցրած
0
0
08 Ուտելի մրգեր եւ ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի եւ սեխի կեղեւներ եւ կճեպներ
15
0
09 Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ եւ համեմունքներ
15
0
0902 Թեյ
10
0
10 Հատիկաբույսեր
15
0
11 Ալրաղացա-ձավարային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ
15
0
12 Յուղատու սերմեր եւ պտուղներ, այլ սերմեր, պտուղներ եւ հատիկներ, դեղաբույսեր եւ բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ եւ անասնակեր
15
0
13 Դոժխեժ՝ բնական չմաքրված, բուսախեժեր, խեժեր եւ այլ բուսական հյութեր եւ լուծամզուքներ (էքստրակտներ)
15
0
14 Հյուսածո արտադրանքի պատրաստման համար բուսական նյութեր, բուսական ծագում ունեցող այլ մթերքներ՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված
15
0
15 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր եւ յուղեր եւ դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր
15
0
1515 30 100 Գերչակի յուղ եւ դրա թորամասեր, ամինոունդեկանային թթվի արտադրության համար սինթետիկ մանրաթելի կամ արհեստական պոլիմերային նյութերի արտադրության մեջ օգտագործելու համար
0
0
16 Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթներից կամ ջրային այլ անողնաշարավորներից
15
0
17 Շաքար եւ հրուշակեղեն շաքարից
15
0
18 Կակաո եւ դրանից մթերքներ
15
0
19 Պատրաստի մթերքներ հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից
15
0
20 Մթերք՝ բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող
15
0
21 Սննդամթերք տարբեր
15
0
22 Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ
15
0
23 Սննդարդյունաբերության մնացորդներ եւ թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր
15
0
24 Ծխախոտ եւ ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ
15
0
25 Աղ, ծծումբ, հող եւ քար, ծեփագործական նյութեր, կիր եւ ցեմենտ
15
0
2507 Սպիտակ ճենակավ (կաոլին)
0
0
2509 Կավիճ
0
0
2513 Նաժդակ, չեչաքար, բնական նռնաքար եւ այլ հղկանյութ
0
0
2519 Բնական մագնեզիտ
0
0
26 Հանքաքար, մոխիր, խարամ
0
0
27 Հանքային վառելիք, նավթ եւ նավթավերամշակման արտադրանք, բիտումացված նյութեր, հանքային մոմեր
0
0
28 Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք մետաղների, հազվագյուտ մետաղների, ռադիոակտիվ տարրերի (էլեմենտների) եւ իզոտոպների օրգանական եւ անօրգանական միացություններ
0
0
29 Օրգանական քիմիական միացություններ
0
0
30 Դեղագործական արտադրանք
0
0
31 Պարարտանյութեր
0
0
32 Դաբաղման եւ ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ եւ դրանց ածանցյալներ, ներկանյութեր. պիգմենտներ եւ այլ ներկող նյութեր, ներկեր ու լաքեր, մածիկներ եւ այլ մաստիկա, թանաք, տպագրական ներկ, տուշ
0
0
33 Եթերայուղեր եւ ռետինոիդներ, օծանելիքային, կոսմետիկական եւ հարդարման միջոցներ
0
0
34 Օճառ, մակերեւութային ակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ, օծող նյութեր, արհեստական եւ պատրաստի մոմանյութեր, մաքրման կամ փայլեցման համար բաղադրություններ, մոմեր եւ նմանատիպ արտադրանք, ծեփման համար մածուկներ, պլաստիլին, «ատամնաբուժական մոմ» եւ գիպսի հիմքով ատամնաբուժական բաղադրություններ
0
0
35 Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ)
0
0
36 Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի, հրակիր համահալվածքներ, որոշ այրվող նյութեր
0
0
37 Լուսանկարչական եւ կինոապրանքներ
0
0
38 Քիմիական այլ արտադրանք
0
0
39 Պլաստմասսա եւ պլաստմասսայե արտադրանք
0
0
3917 Պլաստմասսե խողովակներ, փողրակներ, ճկափողեր եւ դրանց կցամասեր (օրինակ` միացումներ, արմունկներ, կցաշուրթեր)
10
0
3922 Պլաստմասսե լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր ջրի հոսքի համար, կոնքեր լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրթափ բաքեր եւ համանման սանիտարատեխնիկական ապրանքներ
10
0
3923 Պլաստմասսե իրեր ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման համար՝ խցաններ, կափարիչներ, թասակներ եւ այլ իրեր խցանման համար
10
0
3924 Պլաստմասսե ճաշի եւ խոհանոցային սպասք, տնային գործածության այլ իրեր եւ հարդարման առարկաներ
10
0
3925 Պլաստմասսե շինարարական դետալներ՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված
10
0
3926 Պլաստմասսե այլ իրեր եւ 3901-3914 ապրանքային դիրքերի այլ նյութերից իրեր
10
0
40 Կաուչուկ, ռետին եւ դրանցից իրեր
0
0
4011 10 000 Օդաճնշական ռետինե նոր անվադողեր եւ դողածածկաններ` մարդատար ավտոմեքենաների համար (ներառյալ` բեռնամարդատար ավտոֆուրգոնները եւ սպորտային ավտոմեքենաները)
15
0
4012 11 000 Օդաճնշական ռետինե անվադողեր եւ դողածածկաններ` վերականգնված, մարդատար ավտոմեքենաների համար (ներառյալ` բեռնամարդատար ավտոֆուրգոնները եւ սպորտային ավտոմեքենաները)
15
0
4012 12 000 Օդաճնշական ռետինե անվադողեր եւ դողածածկաններ` վերականգնված, ավտոբուսների կամ բեռների փոխադրման եւ շարժիչային տրանսպորտային միջոցների համար
15
0
4012 20 000 Այլ օդաճնշական անվադողեր եւ դողածածկաններ` օգտագործված
15
0
4013 10 100 Ռետինե օդախցիկներ մարդատար ավտոմեքենաների համար (ներառյալ՝ բեռնամարդատար ավտոֆուրգոնները եւ սպորտային ավտոմեքենաները)
15
0
4015 19  Տնտեսական ձեռնոցներ վուլկանացված ռետինից, այլ
15
0
4015 90 000 Հագուստ եւ հագուստի պարագաներ (բացի ձեռնոցներից, թաթմաններից եւ կիսաձեռնոցներից)՝ վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից, տարբեր նպատակների համար
15
0
4016 91 000 Հատակի ծածկոցներ եւ գորգիկներ՝ վուլկանացված ռետինից, բացի կոշտ ռետինից
15
0
4016 92 000 Գրասենյակային ռետիններ (լաստիկներ)
15
0
41 Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) եւ կաշի
0
0
42 Իրեր կաշվից, թամբի սարքեր եւ լծասարքեր, ճամփորդական պարագաներ, կանացի պայուսակներ եւ դրանց համանման ապրանքներ, կենդանիների աղիներից իրեր (բացի շերամաորդի մանրաթելից)
15
0
43 Բնական եւ արհեստական մորթի, դրանից իրեր
15
0
44 Փայտանյութ եւ դրանից արտադրատեսակներ, փայտածուխ
0
0
45 Խցան եւ դրանից իրեր
15
0
46 Ծղոտից եւ հյուսելու համար այլ նյութերից իրեր, զամբյուղային եւ հյուսածո իրեր
15
0
47 Խյուս փայտանյութից կամ այլ թելքավոր ցելյուլոզային նյութերից, վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (թղթի թափոններ)
0
0
48 Թուղթ եւ ստվարաթուղթ, իրեր թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից
0
0
4818 Զուգարանի եւ համանման թուղթ, թաղանթանյութի բամբակ կամ թաղանթանյութի մանրաթելից պաստառ՝ տնտեսական, կենցաղային կամ սանիտարահիգիենիկ նշանակության գլանափաթեթներով՝ 36 սմ-ից ոչ ավելի լայնությամբ կամ կտրտած ըստ չափի կամ ձեւի. թաշկինակներ, գեղարարային անձեռոցիկներ, սրբիչներ, սփռոցներ, սեղանի անձեռոցիկներ, մանկական խանձարուրներ, վիրախծուծներ, սավաններ եւ տնտեսական կենցաղային, սանիտարահիգիենիկ կամ բժշկական նշանակության այլ ապրանք, հագուստեղեն եւ դրա պարագաներ եւ զարդեր՝ թղթանյութից, թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելի պաստառից
10
0
4819 Ստվարաթղթի մեծ տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, պայուսակներ եւ այլ փաթեթավորման համար տարողություններ թղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելի պաստառից, տուփեր քարտարանների համար, նամակարկղեր եւ համանման իրեր թղթից կամ ստվարաթղթից՝ օգտագործվող հիմնարկներում, խանութներում կամ համանման նպատակներով
10
0
49 Տպագրված գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական արդյունաբերության վերարտադրություններ եւ այլ արտադրանք, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր եւ պլաններ
15
0
4901 Տպագիր գրքեր եւ համանման նյութեր
0
0
50 Մետաքս
10
0
5002 00 000 Հումք-մետաքս (չոլորած)
0
0
5004 00 Մետաքսաթել (բացառությամբ մետաքսի մանվածքի մնացորդների) չբաժնեծրարված՝ մանրածախ վաճառքի համար
0
0
5005 00 Մանվածք մետաքսի մնացորդներից՝ չբաժնեծրարված մանրածախ վաճառքի համար
0
0
5006 00 Մետաքսե թել եւ մետաքսե թափոններից մանվածք՝ բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար, շերամի բնաթելից թելք
0
0
5007  Գործվածք՝ մետաքսի թելերից կամ մետաքսաի թափոններից
0
0
51 Բուրդ, կենդանիների նուրբ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք եւ գործվածք
0
0
52 Բամբակ
0
0
53 Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր եւ գործվածք՝ թղթե թելերից
0
0
54 Քիմիական թելեր
0
0
55 Քիմիական թելեր
0
0
56 Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք եւ չգործված կտորեղեն, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ
0
0
57 Գորգեր եւ հատակի այլ մանածագործական ծածկոցներ
15
0
58 Հատուկ գործվածքներ, թափակար նրբախավով գործվածքներ, ժանյակներ, գոբելեններ, զարդարման նյութեր, ասեղնագործվածքներ
10
0
59 Մանածագործական նյութեր՝ ներծծված ծածկույթով կամ երկտակված, տեխնիկական նշանակության մանածագործական արտադրանք
0
0
5904 Լինոլեում ըստ ձեւի ձեւված կամ չձեւած, հատակի ծածկույթներ մանածագործական հիմքով, ըստ ձեւի ձեւված կամ չձեւված
15
0
60 Տրիկոտաժե պաստառներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ
15
0
61 Տրիկոտաժե հագուստի իրեր եւ պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ
15
0
62 Հագուստի իրեր եւ պարագաներ, բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից
15
0
63 Այլ պատրաստի մանածագործական արտադրանք, լրակազմեր, հագուստ եւ մանածագործական արտադրանք՝ նախկինում օգտագործված, լաթեղեն
15
0
64 Կոշկեղեն, զանկապաններ եւ նմանատիպ իրեր, դրանց մասեր
15
0
6406 Կոշիկի մասեր (ներառյալ՝ կոշկերեսը, ամրացված կամ չամրացված հիմնական միջատակով), հանովի միջատակեր, կրնկամասեր եւ նմանատիպ իրեր, զանկապաններ եւ նմանատիպ իրեր եւ դրանց մասեր
0
0
65 Գլխարկներ եւ դրանց մասեր
15
0
66 Անձրեւային հովանոցներ, արեւապաշտպան հովանոցներ, ծեռնափայտեր, ձեռնափայտ աթոռներ, ճիպոտներ, ձիավարության մտրակներ եւ դրանց մասեր
15
0
67 Մշակված փետուրներ եւ բմբուլ, եւ իրեր՝ փետուրներից կամ բմբուլից, արհեստական ծաղիկներ, մարդու մազերից պատրաստված իրեր
15
0
68 Արտադրանք՝ քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նմանատիպ նյութերից
15
0
69 Խեցեգործական արտադրատեսակներ
15
0
70 Ապակի եւ ապակուց պատրաստված արտադրատեսակներ
15
0
71 Մարգարիտ՝ բնական կամ աճեցրած, քարեր՝ թանկարժեք կամ կիսաթանկարժեք, թանկարժեք մետաղներ եւ մետաղներ՝ երեսապատված թանկարժեք մետաղներով, եւ դրանցից պատրաստված իրեր, զարդեղեն (բիժուտերիա), դրամներ
0
0
7101 Մարգարիտ՝ բնական կամ աճեցված, մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ չտեսակավորված, բայց չշարված, չշրջանակված եւ չամրացված, բնական կամ աճեցրած մարգարիտ՝ տեղափոխման հարմարության համար ժամանակավորապես շարված
15
0
7113 Ոսկերչական իրեր եւ դրանց մասեր՝ թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից
15
0
7114 Ապրանքներ եւ դրանց մասեր՝ թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից՝ ոսկերիչների կամ արծաթագործ վարպետների կողմից պատրաստված
15
0
7115 Թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից պատրաստված իրեր՝ այլ
15
0
7117 Զարդեղեն (բիժուտերիա)
15
0
7118 Դրամներ
15
0
72 Սեւ մետաղներ
0
0
73 Արտադրատեսակներ՝ սեւ մետաղից
0
0
7323 Ճաշի պարագաներ, խոհանոցային կարիքների համար այլ արտադրատեսակներ եւ դրանց մասեր սեւ մետաղներից, սեւ մետաղներից «բուրդ», ճիլոպներ՝ խոհանոցային ամանեղեն մաքրելու համար, բարձիկներ՝ մաքրելու եւ ողորկելու համար, ձեռնոցներ եւ համանման իրեր՝ սեւ մետաղներից
15
0
74 Պղինձ եւ արտադրատեսակներ՝ պղնձից
0
0
75 Նիկել եւ արտադրատեսակներ՝ նիկելից
0
0
76 Ալյումին եւ արտադրատեսակներ՝ ալյումինից
0
0
7615 Ժաշի պարագաներ, խոհանոցային կամ այլ ապրանքներ կենցաղային կարիքների համար, եւ դրանց մասերը ալյումինից, ճիլոպներ՝ խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ մաքրելու կամ ողորկելու համար, սանիտարատեխնիկական սարքավորումներ եւ դրանց մասերը ալյումինից
15
0
7616 Ալյումինե այլ արտադրատեսակներ
15
0
78 Կապար եւ արտադրատեսակներ՝ կապարից
0
0
79 Ցինկ եւ արտադրատեսակներ՝ ցինկից
0
0
80 Անագ եւ արտադրատեսակներ՝ անագից
0
0
81 Ոչ թանկարժեք այլ մետաղներ, մետաղախեցեղեն եւ ապրանքներ դրանցից
0
0
82 Գործիքներ, հարմարանքներ, դանակների արտադրատեսակներ, գդալներ եւ պատառաքաղներ, դրանց մասեր՝ ոչ թանկարժեք մետաղներից
0
0
8215 Գդալներ, պատառաքաղներ, կիսաններ, քափգիրներ, շերեփներ, բահիկներ՝ խմորեղենի համար, մկրատներ՝ ձկան համար, ունելի՝ շաքարի համար, եւ նմանատիպ խոհանոցային կամ ճաշի սպասքի պարագաներ ոչ թանկարժեք մետաղներից
15
0
83 Ոչ թանկարժեք մետաղներից այլ արտադրատեսակներ
15
0
84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր
0
0
8415 Կայանքներ օդի որակավորման համար՝ սարքավորված շարժիչային օդափոխիչով եւ սարքերով՝ օդի ջերմաստիճանը եւ խոնավությունը փոխելու համար, ներառյալ՝ օդաորակիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում
15
0
8418 Սառնարաններ, սառցարաններ եւ այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի, ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքի օդի որակավորման կայանքներից
15
0
8443 31 Մեքենաներ, որոնք կատարում են երկու կամ ավելի գործողություն, ինչպիսիք են տպագրումը, պատճենահանումը կամ ֆաքսիմիլային հաղորդումը, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող
10
0
8443 32 Այլ տպիչ, պատճենահանող եւ ֆաքսիմիլային սարքեր՝ միավորված կամ չմիավորված, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող
10
0
8443 32 100 Տպիչներ
0
0
8443 32 200 Ֆաքսիմիլային սարքեր
0
0
8443 39 Տպիչ, պատճենահանող եւ ֆաքսիմիլային սարքեր՝ միավորված կամ չմիավորված, այլ
10
0
8443 99 Տպագրական մեքենաների, այլ տպիչ սարքերի, պատճենահանող եւ ֆաքսիմիլային սարքերի մասեր եւ պարագաներ, այլ
10
0
8443 99 100 Էլեկտրոնային մոդուլներ
0
0
8450 11 Լվացքի մեքենաներ՝ կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ մեքենաները՝ սարքավորված քամիչ հարմարանքով, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով, լրիվ ավտոմատացված
10
0
8450 12 000 Լվացքի մեքենաներ՝ կենցաղային կամ լվացքատների համար, ներկառուցված կենտրոնախույս քամիչ հարմարանքով, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով
10
0
8450 19 000 Այլ լվացքի մեքենաներ՝ կենցաղային կամ լվացքատների համար, չոր սպիտակեղենի 10 կգ ոչ ավելի ծավալով
10
0
8472 10 000 Պատճենահան-բազմացնող մեքենաներ
10
0
85 Էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ, դրանց մասեր, ձայնագրող եւ ձայնավերարտադրող սարքեր, սարքեր` հեռուստատեսային պատկերի եւ ձայնի գրանցման եւ վերարտադրության համար, դրանց մասեր եւ պարագաներ
10
0
8501 Էլեկտրական շարժիչներ եւ գեներատորներ (բացի էլեկտրագեներատորային կայանքներից)
0
0
8502 Էլեկտրագեներատորային կայանքներ եւ պտտվող էյեկտրական կերպափոխիչներ
0
0
8503 00 Մասեր՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8501 կամ 8502 ապրանքային դիրքերի մեքենաների համար
0
0
8504 Էլեկտրական տրանսֆորմատորներ, ստատիկ էլեկտրական կերպափոխիչներ (օրինակ՝ ուղղիչներ), ինդուկտիվ կոճեր եւ դրոսելներ
0
0
8505 Էլեկտրամագնիսներ, հաստատուն մագնիսներ եւ արտադրատեսակներ` նախատեսված մագնիսացումից հետո հաստատուն մագնիսների վերափոխման համար, էլեկտրամագնիսային կամ հաստատուն մագնիսներով կապիչներ, սեղմակներ, պրկիչներ եւ համանման ֆիքսող հարմարանքներ, էլեկտրամագնիսական կցորդիչներ, օղագոտիներ եւ արգելակներ, է|եկտրամագնիսային վերհան գլխիկներ
0
0
8511 Էլեկտրասարքավորումներ ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար՝ կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով (օրինակ՝ մագնիտո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, գործարկիչներ), գեներատորներ (օրինակ՝ հաստատուն եւ փոփոխական հոսանքի) եւ ընդհատիչներ` այդպիսի շարժիչների հետ օգտագործվող
0
0
8515 Մեքենաներ եւ ապարատներ էլեկտրական (այդ թվում՝ գազի էլեկտրական տաքացումով), լազերային կամ այլ լուսային կամ ֆոտոնային, գերձայնային, էլեկտրոնաճառագայթային, մագնիսաիմպուլսային կամ պլազմաաղեղային ցածր ջերմաստիճանային զոդման, բարձր ջերմաստիճանային զոդման կամ եռակցման համար` անկախ կտրման գործողություն կատարելու դրանց հնարավորությունից, էլեկտրական մեքենաներ եւ ապարատներ` մետաղների կամ մետաղակերամիկայի տաք փոշեպատման համար
0
0
8517 11 000 Անհաղորդալարային լսափողով հեռախոսային ապարատներ՝ հաղորդալարային կապի համար
0
0
8517 12 000 Հեռախոսային ապարատներ՝ բջջային կապի ցանցի եւ ոչ լարային կապի այլ ցանցերի համար
0
0
8517 61 000 Բազային կայաններ՝ ձայնի, պատկերի կամ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ՝ լարային եւ ոչ լարային կապի ցանցերի՝ այլ
0
0
8517 62 000 Մեքենաներ՝ ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման, փոխակերպման եւ հաղորդման կամ վերականգնման համար, ներառյալ՝ կոմուտացիոն սարքերը եւ մարշրուտիզատորները
0
0
8517 69 100 Տեսախոսներ
0
0
8517 69 200 Տնային խոսափողեր
0
0
8517 69 310 Դյուրակիր ընդունիչներ՝ կանչի ազդանշաններ կամ փեյջինգային հաղորդագրություն ընդունելու համար
0
0
8517 69 900 Այլ սարքեր՝ ձայնի, պատկերի եւ այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ՝ լարային կամ ոչ լարային կապի ցանցերի
0
0
8517 70 110 Ալեհավաքներ՝ ռադիոհեռագրային կամ ռադիոհեռախոսային սարքերի համար
0
0
8517 70 900 8517 ապրանքային դիրքի սարքավորումների մասեր, այլ
0
0
8518 10 300 Միկրոֆոններ, որոնք ունեն 300 հերցից մինչեւ 3.4 կիլոհերց հաճախականության շերտագիծ, 10 մմ տրամագիծ եւ 3 մմ ոչ ավելի բարձրություն` հեռահաղորդակցության համար օգտագործվող
0
0
8518 29 300 Բարձրախոսներ՝ 300 հերցից մինչեւ 3.4 կիլոհերց հաճախականության շերտագիծ եւ 50 մմ ոչ ավելի տրամագիծ ունեցող` հեռահաղորդակցության համար օգտագործվող
0
0
8518 30 200 Հեռախոսային հաղորդալարային լսափողեր
0
0
8519 50 000 Հեռախոսային ինքնապատասխանիչներ
0
0
8522 90 400 Հեռախոսային ինքնապատասխանիչների էլեկտրոնային մոդուլներ
0
0
8523 29 100 Մագնիսական ժապավեններ եւ սկավառակներ՝ չգրառված
0
0
8523 29 210 Մագնիսական ժապավեններ եւ սկավառակներ՝ ձայնից եւ պատկերից զատ երեւույթների վերարտադրության համար
0
0
8523 29 290 Այլ մագնիսական ժապավեններ, մագնիսական սկավառակներ՝ չգրառված
0
0
8523 29 900 Այլ մագնիսական կրիչներ
0
0
8523 40 110 Սկավառակներ չգրառված՝ լազերային հաշվողական համակարգերի համար 900 մեգաբայթից ավելի, բայց 18 գիգաբայթից ոչ ավելի ծավալով գրանցման համար, բացի մաքրվողներից
0
0
8523 40 120 Սկավառակներ չգրառված՝ լազերային հաշվողական համակարգերի համար մինչեւ 900 մեգաբայթ ծավալով գրանցման համար, բացի մաքրվողներից
0
0
8523 40 130 Օպտիկական կրիչներ՝ չգրառված, այլ
0
0
8523 40 200 Սկավառակներ կարդացող՝ լազերային համակարգերի համար` ձայնից եւ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար, այլ
0
0
8523 40 400 Սկավառակներ՝ լազերային կարդացող համակարգերի համար՝ մեքենայական ընթերցման համար մատչելի երկհամակարգ տեսքով գրառված հրահանգների, տվյալների, ձայնի եւ պատկերների վերարտադրման համար, որոնց հնարավոր է մանիպուլացնել, կամ որոնք համակարգչի միջոցով ապահովվող ինտերակտիվ կապի միջոցով կարող են մատչելի լինել օգտվողի համար
0
0
8523 40 700 Օպտիկական կրիչներ՝ ձայնից կամ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար, այլ
0
0
8523 51 100 էներգիայից անկախ տվյալների պահպանման կիսահաղորդչային կրիչներ՝ պինդ մարմնից՝ չգրառված
0
0
8523 51 700 Էներգիայից անկախ տվյալների պահպանման այլ կիսահաղորդչային կրիչներ՝ պինդ մարմնից՝ ձայնից եւ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար, չգրառված
0
0
8523 52 Կիսահաղորդչային կրիչներ՝ «ինտելեկտուալ քարտեր»
0
0
8523 59 100 Կիսահաղորդչային կրիչներ՝ չգրառված, այլ
0
0
8523 59 910 Կիսահաղորդչային կրիչներ՝ ձայնից եւ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար՝ չգրառված, այլ
0
0
8523 80 100 Այլ կրիչներ՝ ձայնի կամ այլ երեւույթների տվյալների պահպանման համար, բացի 37 խմբում ընդգրկվածներից, չգրառված
0
0
8523 80 910 Այլ կրիչներ՝ ձայնի կամ այլ երեւույթների տվյալների պահպանման համար, բացի 37 խմբում ընդգրկվածներից, ձայնից կամ պատկերից տարբերվող երեւույթների վերարտադրման համար, գրառված
0
0
8523 80 950 Այլ կրիչներ՝ մեքենայական ընթերցման համար մատչելի երկհամակարգ տեսքով գրառված հրահանգների, տվյալների, ձայնի եւ պատկերների վերարտադրման համար, որոնց հնարավոր է մանիպուլացնել, կամ որոնք համակարգչի միջոցով ապահովվող ինտերակտիվ կապի միջոցով կարող են մատչելի լինել օգտվողի համար
0
0
8525  Ռադիոհաղորդման կամ հեռուստատեսության հաղորդիչ սարքեր, իր մեջ ընդգրկող կամ չնդգրկող ընդունող, ձայնագրող կամ ձայնավերարտադրող ապարատներ, հեռուստախցիկներ, թվային տեսախցիկներ եւ ձայնագրող տեսախցիկներ
0
0
8526 Ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատուրա եւ հեռակառավարման ռադիոապարատուրա
0
0
8528 51 000 Մոնիտորներ այլ, օգտագործվող միայն կամ գլխավորապես 8471 ապրանքային դիրքի հաշվողական համակարգերում
0
0
8528 69 050 Այլ պրոյեկտորներ, հարթ էկրանի օգնությամբ աշխատող՝ ընդունակ պատկերելու հաշվիչ մեքենայից ստացված թվային տվյալները
0
0
8528 71 200 Տեսաթյուներների մոդուլներ՝ հաշվիչ մեքենաներում տեղադրելու համար
0
0
8528 73 000 Այլ հեռուստատեսային կապի ընդունիչ սարքավորումներ, սեւ գիծ, սպիտակ կամ մոնոքրոմ պատկերի համար, իրենց կազմում լայնահեռարձակման ռադիոընդունիչ կամ ձայն կամ պատկեր գրող սարքավորում ներառող կամ չներառող
0
0
8529 90 450 8525 80 300 ապրանքային ենթաենթադիրքում դասակարգվող սարքերի մասեր, այլ
0
0
8529 90 490 8525 60 000, 8528 41 000, 8528 51 000, 8528 61 000 ենթաենթադիրքերում դասակարգվող սարքերի մասեր՝ այլ
0
0
8530 Էլեկտրաազդանշանային սարքավորումներ՝ անվտանգությունն ապահովելու եւ (կամ) երկաթուղում, տրամվայի ուղիներում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանահրապարակներում, նավահանգստային կառույցներում կամ օդանավակայաններում երթեւեկության կառավարման համար (բացի 8608 ապրանքային դիրքի սարքավորումներից)
0
0
8531 էլեկտրասարքավորումներ ձայնա- կամ տեսաազդանշանային (օրինակ՝ զանգեր, շչակներ, ինդիկատորային վահանակներ, պահակային ազդանշանային սարքեր կամ սարքեր հրդեհային ազդանշան տալու համար), բացի 8512 կամ 8530 ապրանքային դիրքերի սարքավորումներից
0
0
8532 Էլեկտրական կոնդենսատորներ՝ հաստատուն, փոփոխական կամ ենթալարվող
0
0
8533 Էլեկտրական ռեզիստորներ (ներառյալ՝ ռեոստատները եւ պոտենցիոմետրերը), բացի տաքացնող էլեմենտներից
0
0
8534 00 Տպասխեմաներ
0
0
8535 Էլեկտրական ապարատուրա՝ կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանության կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար, կամ էլեկտրական շղթաներում (օրինակ՝ անջատիչներ, փոխարկիչներ, ընդհատիչներ, հալվող ապահովիչներ, շանթարգելներ, լարման սահմանափակիչներ, լարման ցատկերի մարիչներ, միացնող տուփեր, հոսանքի ընդունիչներ, հոսանքահաններ)՝ 1000 Վ ավելի լարման համար
0
0
8536 Էլեկտրական ապարատուրա՝ կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պաշպանության համար, կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական շղթաներում միացումների համար (օրինակ՝ անջատիչներ, փոխանջատիչներ, ընդհատիչներ, ռելեներ, հալվող ապահովիչներ, տատանումների մարիչներ, խրոցակային եղանիկներ եւ վարդակներ, էլեկտրալամպերի համար կոթառներ, միացման տուփեր)՝ 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար
0
0
8537 Պուլտեր, վահանակներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահաններ եւ այլ հիմքեր էլեկտրական ապարատների համար այլ սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքի սարքերով՝ էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում՝ իրենց մեջ ընդգրկվող 90 խմբի սարքեր կամ հարմարանքներ եւ թվային ղեկավարման ապարատներ, բացի 8517 ապրանքային դիրքի կոմուտացիոն սարքերից
0
0
8538 Մասեր՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535, 8536 կամ 8537 ապրանքային դիրքում նշված ապարատուրայի համար
0
0
8541 Դիողներ, տրանզիստորներ եւ համանման կիսահաղորդչային սարքեր, լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ՝ լուսագալվանական տարրերը՝ հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիողներ. պիեզոէլեկտրական բյուրեղներ հավաքված
0
0
8542 Էլեկտրոնային ինտեգրալ եւ միկրոհավաքված սխեմաներ
0
0
8544 Հաղորդալարեր՝ մեկուսացված (ներառյալ՝ արծնապատվածները կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ՝ համառանցքայինը) եւ այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ՝ միացնող հարմարանքներով կամ առանց դրանց, մալուխներ թելքաօպտիկական՝ կազմված անհատական պատյաններով թելքերից՝ անկախ նրանից հավաքված են, թե ոչ էլեկտրահաղորդիչների կամ միացնող հարմարանքների հետ
0
0
8545 Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ՝ լամպերի կամ մարտկոցների համար, եւ այլ իրեր՝ գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից՝ մետաղի հետ կամ առանց մետաղի, էլեկտրատեխնիկայում կիրառվող
0
0
8546 Էլեկտրական մեկուսիչներ՝ ցանկացած նյութերից
0
0
8547 Ամրաններ մեկուսացնող՝ էլեկտրական մեքենաների համար, հարմարանքներ կամ սարքավորումներ, պատրաստված ամբողջովին մեկուսացնող նյութերից, հաշվի չառած որոշ մետաղական բաղադրիչները (օրինակ՝ պարուրակային կոթառները), բացառապես հավաքման նպատակով ներկառուցված ֆորմավորման ժամանակ, բացի 8546 ապրանքային դիրքի մեկուսիչներից, փողրակներ լարանցման եւ դրանց միացումների մասեր, ոչ թանկարժեք մետաղներից, երեսպատված մեկուսացնող նյութով
0
0
8548 Ջարդոն եւ թափոն առաջնային էլեմենտների, սկզբնական մարտկոցների եւ էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների), աշխատած եւ սպառված առաջնային էլեմենտներ, սկզբնական մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ (ակումուլյատորներ), սարքավորումների եւ ապարատուրաների էլեկտրական մասեր, տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառնված
15
0
86 Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ եւ դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայների ուղեգծային սարքավորումներ եւ սարքեր եւ դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ՝ էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ
0
0
87 Ցամաքային տրանսպորտային միջոցներ, բացի գնացքների եւ տրամվայների շարժակազմերից, եւ դրանց մասեր ու պարագաներ
10
0
8701 Տրակտորներ (բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից)
0
0
8702 Շարժիչային տրանսպորտային միջոցներ նախատեսված՝ 10 եւ ավելի մարդկանց, ներառյալ՝ վարորդը, տեղափոխման համար
0
0
8704 Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ բեռները տեղափոխելու համար
0
0
8705 Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ նշանակության, բացի ուղեւորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ՝ վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ)
0
0
8708 99 8701-8705 ապրանքային դիրքերի շարժիչավոր տրանսպորտային միջոցների մասեր, պարագաներ՝ այլ
0
0
8709 Արդյունաբերական նշանակության տրանսպորտային միջոցներ, ինքնագնացներ, չսարքավորված վերամբարձ կամ բեռնող հարմարանքներով՝ օգտագործվող գործարաններում, պահեստներում, նավահանգիստներում եւ օդանավակայաններում՝ կարճ տարածություններում բեռների փոխադրման համար, երկաթուղային կայարանների հարթակներում օգտագործվող տրակտորներ, վերոհիշյալ տրանսպորտային միջոցների մասեր
0
0
8710 00 000 Տանկեր եւ այլ մարտական ինքնագնաց զրահապատ տրանսպորտային միջոցներ, սպառազինությամբ կամ առանց սպառազինության եւ դրանց մասեր
0
0
8713 Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով
0
0
8714 Մասեր եւ պարագաներ 8711-8713 ապրանքային դիրքերում դասակարգվող տրանսպորտային միջոցների համար
0
0
88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ եւ դրանց մասեր
0
0
89 Նավեր, նավակներ եւ լողարկող կառուցվածքներ
0
0
90 Գործիքներ եւ սարքեր օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ վիրաբուժական, դրանց մասեր եւ պարագաներ
0
0
9006 Ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչներ եւ լամպ-բռնկիչներ, բացի 8539 ապրանքային դիրքի գազապարպման լամպերից
15
0
9006 10 000 Նկարող սարքեր՝ օգտագործվող դիմակներ կամ ֆոտոձեւանմուշներ պատրաստելու համար
0
0
91 Ժամացույցներ եւ դրանց մասեր
15
0
9108-9112, 9114 Ժամացույցների մասեր
0
0
92 Երաժշտական գործիքներ եւ դրանց բնամասեր եւ պարագաներ
0
0
93 Զենք եւ զինամթերք, դրանց մասեր եւ պարագաներ
0
0
94 Կահույք, անկողնային պարագաներ, ներքնակներ, ներքնակի հիմնամասեր, բազմոցի բարձիկներ եւ կահույքի նմանատիպ լցոնված պարագաներ, այլ տեղում չհիշատակված կամ չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով եւ նմանատիպ արտադրատեսակներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ
15
0
9406 00 Հավաքովի շինարարական կառուցվածքներ
0
0
95 Խաղալիքներ, խաղեր եւ սպորտային մարզագույք, դրանց մասեր եւ պարագաներ
0
0
9504 Ապրանքներ զվարճանքների համար, սեղանի կամ սենյակային խաղեր, ներառյալ՝ սեղանները «Պինբոլ» խաղալու համար, բիլիարդ, խաղի հատուկ սեղաններ խաղատների համար եւ ավտոմատացված սարքավորումներ կեգելբանի համար
15
0
9506 Մարզագույք եւ սարքավորումներ՝ ընդհանուր ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթեւ ատլետիկայով, սպորտի այլ ձեւերով (ներառյալ՝ սեղանի թենիսը) զբաղվելու կամ բացօթյա խաղերի համար՝ տվյալ խմբի այլ տեղերում չնշված կամ չներառված, լողավազաններ եւ ավազաններ՝ երեխաների համար
15
0
9508 Կարուսելներ, ճոճանակներ, հրաձգարաններ եւ այլ ատրակցիոններ, շարժական կրկեսներ եւ շարժական գազանանոցներ, շարժական թատրոններ
15
0
96 Տարբեր պատրաստի իրեր
15
0
97 Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ, հնաոճ իրեր
0
0

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի ճշգրտել կիրառվող մաքսադրույքների դրույքաչափերը` ելնելով առանձին ապրանքատեսակների գծով ներքին արտադրության խթանման պահանջներից եւ մաքսային վարչարարության բարձրացան եւ ռիսկային տարրերի նվազեցման խնդրից, ինչպես նաեւ ապահովել բյուջեի լրացուցիչ եկամուտներ:

Հայաստանում ներկայում ներմուծվող ապրանքների համար կիրառվում է 0 կամ 10 տոկոս մաքսադրույքներ: Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ բանակցությունների ընթացքում սահամանվել են յուրաքանչյուր ապրանքատեսակի համար մաքսադրույքների առավելագույն սահման, որը սովորաբար կազմում է 15 տոկոս: Ելնելով, տնտեսական զարգացման միտումներից երկիրը կարող է որոշել փոփոխություններ կատարել մաքսադրույքներում, դրանք բարձրացնելով մինչեւ պարտավորված սահամանաչափը: Հաշվի առնելով ճգնաժամի պայմաններում ներքին տնտեսության խրախուսման եւ տարիֆային կարգավորման միջոցով մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը, առաջարկվում է օգտվել ստեղծված հնարավորություներից եւ ներմուծվող առանձին խումբ ապրանքածմբերի մաքսադրույքները բարձրացնել մինչեւ նշված սահմանաչափերը:

Առաջարվող օրենսդրական փոփոխությունում պահպանվում է հետեւյալ տրամաբանությունը` ներմուծվող այն ապրանքատեսակների համար (ներառյալ սարքավորումներ եւ մեքենաներ), որոնք ունեն արտադրական նշանակության կամ հնարավոր չէ փոխարինել տեղական արտադրությամբ, կիրառել 0-ական մաքսադրույք:

Առաջարկվող մաքսադրույքների փոփոխությունը ազդեցություն չեն ունենա ազատ առեւտրային ռեժիմներ ունեցող երկրներից ներմուծման պայմանների վրա:

Ըստ գնահատականների, եթե պահպանվի 2008 թվականի ներմուծման ծավալները եւ համամասնությունները, ապա պետական բյուջեի լրացուցիչ եկամուտնեը տարեկան կկազմեն մոտ 12 միլիարդ դրամ: Մաքսադրույքների բարձրացում առաջարկվող բոլոր ապրանքախմբերի համար մաքսադրույքի արդյունավետ դրույքը կկազմի 7.8 տոկոս: