Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-539-18.02.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության  2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 104-րդ  հոդվածի 2-րդ մաuի 10-րդ կետից հետո ավելացնել նոր կետ հետեւյալ բովանդակությամբ`

«10.1) զուգորդված` զանգվածային անկարգություններով,»:

ՀՈԴՎԱԾ 2. Oրենuգրքի 225-րդ  հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենuգրքի 225-րդ հոդվածը  լրացնել  5-րդ մասով`

«5. Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե անձի արարքում բացակայում են սույն հոդվածի 1, 2, 4 մասերի հատկանիշները`

պատժվում է` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով:

Եթե որեւէ միջոցառում վերածվում է զանգվածային անկագությունների, ապա այդ վայրից անհապաղ հեռացած անձը ենթակա չէ սույն մասով նախատեսված քրեական պատասխանատվության:»:

ՀՈԴՎԱԾ 4. Oրենuգրքի 225.1-րդ  հոդվածի 2-րդ մասից հանել «Օրենքով սահմանաված կարգի խախտմամբ անցկացվող» բառերը, իսկ «վերաբերյալ» բառից հետո լրացնել «ոստիկանության համապատասխան ներկայացուցչի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. . Oրենuգրքի 300-րդ  հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 300. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՑՆԵԼԸ

1.Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանդրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը`

պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`

պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

3. Uույն հոդվածի 1-ին մասում նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրա մաuին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված քրեական պատաuխանատվությունից:»

ՀՈԴՎԱԾ 6. Oրենuգրքի 300-րդ  հոդվածից հետո լրացնել երկու նոր հոդվածներ հետեւյալ բովանդակությամբ`

«ՀՈԴՎԱԾ 300.1. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՏԱՊԱԼԵԼԸ

Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին կամ 2-րդ հոդվածներում նախատեսված նորմերը փաստացի վերացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

Uույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատաuխանատվությունից:

ՀՈԴՎԱԾ 300.2. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼԸ

Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 7. Oրենuգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 301. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՉԵՐԸ

Իշխանությունը յուրացնելուն, uահմանադրական կարգը տապալելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուuից երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 8. Oրենuգրքի 301-րդ հոդվածից հետո լրացնել նոր հոդված հետեւյալ բովանդակությամբ`

«ՀՈԴՎԱԾ 301.1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՊԱՐՏԱԴՐԵԼԸ

Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որեւէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից տաuնհինգ տարի ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 9. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայով սահմանաված չափանիշները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու եւ  քրեական օրենսգրքին իրավական որոշակիություն հաղորդելու պայմանով: