Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-539-18.02.2009-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության  2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 104-րդ  հոդվածի 2-րդ մաuի 10-րդ կետից հետո ավելացնել նոր կետ հետեւյալ բովանդակությամբ`

«10.1) զուգորդված` զանգվածային անկարգություններով,»:

ՀՈԴՎԱԾ 2. Oրենuգրքի 225-րդ  հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենuգրքի 225-րդ հոդվածը  լրացնել  5-րդ մասով`

«5. Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե անձի արարքում բացակայում են սույն հոդվածի 1, 2, 4 մասերի հատկանիշները`

պատժվում է` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով:

Եթե որեւէ միջոցառում վերածվում է զանգվածային անկագությունների, ապա այդ վայրից անհապաղ հեռացած անձը ենթակա չէ սույն մասով նախատեսված քրեական պատասխանատվության:»:

ՀՈԴՎԱԾ 4. Oրենuգրքի 225.1-րդ  հոդվածի 2-րդ մասից հանել «Օրենքով սահմանաված կարգի խախտմամբ անցկացվող» բառերը, իսկ «վերաբերյալ» բառից հետո լրացնել «ոստիկանության համապատասխան ներկայացուցչի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. . Oրենuգրքի 300-րդ  հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 300. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՑՆԵԼԸ

1.Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանդրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորությունները ստանձնելը կամ տիրանալը`

պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`

պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

3. Uույն հոդվածի 1-ին մասում նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրա մաuին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված քրեական պատաuխանատվությունից:»

ՀՈԴՎԱԾ 6. Oրենuգրքի 300-րդ  հոդվածից հետո լրացնել երկու նոր հոդվածներ հետեւյալ բովանդակությամբ`

«ՀՈԴՎԱԾ 300.1. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՏԱՊԱԼԵԼԸ

Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին կամ 2-րդ հոդվածներում նախատեսված նորմերը փաստացի վերացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

Uույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատաuխանատվությունից:

ՀՈԴՎԱԾ 300.2. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼԸ

Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 7. Oրենuգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 301. ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՉԵՐԸ

Իշխանությունը յուրացնելուն, uահմանադրական կարգը տապալելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված հրապարակային կոչերը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուuից երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 8. Oրենuգրքի 301-րդ հոդվածից հետո լրացնել նոր հոդված հետեւյալ բովանդակությամբ`

«ՀՈԴՎԱԾ 301.1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՊԱՐՏԱԴՐԵԼԸ

Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որեւէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից տաuնհինգ տարի ժամկետով»:

ՀՈԴՎԱԾ 9. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: