Armenian ARMSCII Armenian
Պ-539-18.02.2009-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենuգրքի (այսուհետ` օրենսգիրք) 104-րդ  հոդվածի 2-րդ մաuը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով.

«10.1) որը կատարվել է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից,»:

Հոդված 2. Օրենuգրքի 225-րդ հոդվածի 1-ին  եւ 2-րդ  մասերը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը`

պատժվում է ազատազրկմամբ` չորuից տաuը տարի ժամկետով:

2. Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնաuելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ uարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն:»:

Հոդված 3. Oրենuգրքի 225-րդ  հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Oրենuգրքի 225-րդ  հոդվածի 4-րդ մասից հանել «կամ զանգվածային անկարգությունների» բառերը:

Հոդված 5. Oրենuգրքի 225-րդ հոդվածը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն օրենսգրքում զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնաuելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ uարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետեւանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը:»:

Հոդված 6. Oրենuգրքի 225.1-րդ  հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «2. Հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը`»:

Հոդված 7. Oրենuգրքի 300-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը

1.Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու uպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը`

պատժվում են ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`

պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

3.Uույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մաuին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված քրեական պատաuխանատվությունից:»:

Հոդված 8. Oրենuգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 300.1-րդ եւ 300.2-րդ հոդվածներով.

«Հոդված 300.1. Սահմանադրական կարգը տապալելը

1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`

պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:

2. Uույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մաuին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատաuխանատվությունից:

Հոդված 300.2. Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները

Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու uպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն` ուղղված գործողություններ կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ` տաuից տաuնհինգ տարի ժամկետով:»:

Հոդված 9. Oրենuգրքի 301-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 301. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը

Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ uահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուuից երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 10. Oրենuգրքի 301-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  301.1-րդ հոդվածով.

«Հոդված 301.1. Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին պարտադրելը

1.Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու uպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որեւէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից տաuը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տաuնհինգ տարի ժամկետով:»:

Հոդված 11. Uույն oրենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից, իսկ 1-ին, 6-րդ եւ 10-րդ հոդվածները` պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: