Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5401-19.02.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածում վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում իր կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակած ընկերությունների կողմից ստացման ենթակա` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փոխհատուցման գումարները:»:

Հոդված 2. Օրենքի 39.1-րդ հոդվածից հետո լրացնել նոր 39.2-րդ հոդված` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 39.2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակված ընկերությունների շահութահարկը

1. Մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած եւ սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված պահանջներին բավարարող ռեզիդենտները (բացառությամբ պետության կողմից կարգավորվող սակագներ կիրառող ռեզիդենտների) սույն հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում օգտվում են հաշվետու տարիների շահութահարկը 50 տոկոսով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր տարվա համար 300 մլն. դրամով, նվազեցնելու արտոնությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված արտոնությունները կիրառվում են, եթե միաժամանակ առկա են նաեւ հետեւյալ պայմանները.

1) ռեզիդենտն ապահովում է միջին տարեկան հաշվարկով բաժնետոմսերի առնվազն 20 տոկոս ազատ շրջանառվող մաս եւ

2) ռեզիդենտը ֆինանսական հաշվետվությունները կազմում եւ հրապարակում է ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան:

3. Սույն հոդվածով սահմանված արտոնությունը կիրառվում է սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված բոլոր պայմանները միաժամանակ տեղի ունենալու տարվա եւ դրան հաջորդող երկու հաշվետու տարիների համար:

4. Սույն հոդվածի կիրառման իմաստով`

1) բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասն ընկերության կողմից թողարկված այն բաժնետոմսերի ամբողջությունն է, որոնք չեն պատկանում`

ա. այն անձանց, որոնք իրենց փոխկապակցված անձանց հետ համատեղ թողարկողի կանոնադրական կապիտալում ունեն ձայնի իրավունք տվող 5 եւ ավելի տոկոսի մասնակցություն,

բ. տվյալ ընկերության կառավարման մարմինների անդամներին եւ (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց,

գ. տվյալ ընկերության դուստր ընկերությանը, դրա կառավարման մարմինների անդամներին եւ (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց,

դ. Հայաստանի Հանրապետությանը,

2) միջին տարեկան հաշվարկով բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը տարվա ամիսների վերջին օրվա դրությամբ բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասերի գումարի 1/12 մասն է,

3) փոխկապակցվածությունը ընդունվում է ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշանակության,

4) կառավարման մարմնի անդամներն են թողարկողի խորհրդի նախագահը, խորհրդի անդամները, վարչության նախագահը, վարչության անդամները, տնօրենը, գլխավոր տնօրենը, գործադիր տնօրենը, տնօրենի տեղակալը, գլխավոր տնօրենի տեղակալը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, վերստուգող հանձնաժողովի նախագահը, վերստուգող հանձնաժողովի անդամները, գլխավոր վերստուգողը, վերստուգողը:

5. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված հարկային արտոնությունից օգտված ռե-զի-դենտից գանձվում է արտոնության կիրառման հետեւանքով չվճարված (պակաս վճարված) շահութահարկի գումարը, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով հաշվարկված տույժերը` արտոնյալ ժամանակահատվածի համար, եթե արտոնյալ ժամանակահատվածում կամ դրան հաջորդող երեք տարիների ընթացքում`

1) ռեզիդենտի թողարկած հասարակ անվանական բաժնետոմսերն ապացուցակվում են (այդ թվում` ընկերության վերակազմակերպման արդյունքում), կամ

2) ռեզիդենտ ընկերությունը լուծարվում է (բացառությամբ սնանկացման արդյունքում լուծարման դեպքի), կամ

3) ռեզիդենտը չի ապահովում միջին տարեկան հաշվարկով բաժնետոմսերի առնվազն 20 տոկոս ազատ շրջանառվող մաս, կամ

4) ռեզիդենտը ֆինանսական հաշվետվությունները չի կազմել եւ հրապարակել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսան, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերությունների վերաբերյալ:»:

Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Անկախ սույն հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված դրույթներից, նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում հարկատուն կարող է օրենքով սահ-մանված կարգով հարկային մարմիններին ներկայացնել շահութահարկի ճշտված հաշվարկ, եթե ճշտումը կատարվել է հարկատուի կողմից թողարկված հասարակ անվանական բաժ-նետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակելու նպատակով: Ընդ որում, բաժնետոմսերի ցուցակման նպատակով ներկայացված ճշտված հաշվարկի հիման վրա հարկատուի նկատմամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չափով տույժեր հաշվարկվում եւ գանձվում են միայն տվյալ ընկերության կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում մինչեւ սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամ-կետը չցուցակվելու կամ սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պայմաններից որեւէ մեկը տեղի ունենալու դեպքում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը :

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պայմաններին բավարարած ռեզիդենտները սույն օրենքով սահմանված կարգով արտոնությունից օգտվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա եւ (կամ) դրան հաջորդող տարիների համար:

2009 թվականի համար միջին տարեկան հաշվարկով բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասի հաշվարկը սկսվում է այն ամսվանից, որի վերջին օրվա դրությամբ ռեզիդենտի բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը կազմել է առնվազն 20 տոկոս:

Հիմնավորում

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).  «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության ս.թ. սեպտեմբերի 18-ի նիստի թիվ 38 արձանագրության 24-րդ կետի 2-րդ ենթակետով: Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ընկերությունների կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման գործընթացների խթանումն է:

1.1.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակող ընկերությունների համար ցուցակման նպատակով ստացված ծառայությունները մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցում չի նախատեսում: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում բաժնետոմսեր ցուցակելու նպատակ ունեցող ընկերությունների թիվը խիստ սահմանափակ է, ինչն, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաեւ բաժնետոմսեր ցուցակող ընկերությունների համար հարկային արտոնությունների բացակայությամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում բաժնետոմսեր ցուցակող ընկերությունների կողմից ցուցակման նպատակով ստացված ծառայությունները մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցման ընթացակարգն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդ-յուն-քում ակնկալվում է, որ.

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության ս.թ. սեպտեմբերի 18-ի նիստի թիվ 38 արձանագրության 24-րդ կետի 2-րդ ենթակետով: Նախագծի նպատակը շահութահարկի գծով հարկային արտոնությունների տրամադրմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ռեզիդենտ ընկերությունների կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման գործընթացների խթանումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս գործող «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում բաժնետոմսեր ցուցակող ռեզիդենտ ընկերությունների համար շահութահարկի գծով հարկային արտոնություններ չի նախատեսում: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում բաժնետոմսեր ցուցակելու նպատակ ունեցող ռեզիդենտ ընկերությունների թիվը խիստ սահմանափակ է, ինչն, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաեւ բաժնետոմսեր ցուցակող ռեզիդենտ ընկերությունների համար հարկային արտոնությունների բացակայությամբ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում բաժնետոմսեր ցուցակող ընկերություններին տրվող շահութահարկի գծով հարկային արտոնություններն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ.