Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-541-19.02.2009-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում «ռեգիստր» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում սահմանված դեպքերի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերը.

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հետո լրացնել 1.1 մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1 Բանկերը, վարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, կարգավորվող շուկայի oպերատորները, Կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները կամ  այդպիսի իրավաբանական անձանց հիմնադիրներին ներկայացնող լիազորված անձը ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:»:

2) 5-րդ մասում «նախարարությունը» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1.1 մասում սահմանված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) «Պետական ռեգիստր» բառերից եւ դրա հոլովված ձեւերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1 մասում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով եւ դրանց հոլովված համապատասխան ձեւերով.

2) 1-ին մասի 2-րդ նախադասությունում «նախարարությունը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1 մասում սահմանված դեպքերի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում «ռեգիստրի» բառից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: