Հոդված 1. «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-114-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը «ռեգիստր» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքերի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով`
«1.1. Բանկերը, վարկային կազմակերպությունները, ներդրումային ընկերությունները, կարգավորվող շուկայի oպերատորները, Կենտրոնական դեպոզիտարիան, ապահովագրական ընկերությունները կամ այդպիսի իրավաբանական անձանց հիմնադիրներին ներկայացնող լիազորված անձը ֆիրմային անվանման գրանցման հայտը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:».
2) 5-րդ մասը «նախարարությունը» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) «Պետական ռեգիստր» բառերից եւ դրանց հոլովված ձեւերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով եւ դրանց հոլովված համապատասխան ձեւերով.
2) 1-ին մասի երկրորդ նախադասությունը «նախարարությունը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքերի համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը «ռեգիստրի» բառից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: