Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 1996 թվականի հունիuի 30-ի ՀO-68 oրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի1-ին կետում «գ» ենթակետից հետո լրացնել «գ1» ենթակետ հետեւյալ բովանդակությամբ՝
«գ1. բանկի (բացառությամբ օտարերկրյա բանկի մասնաճյուղի) ֆիրմային անվանման գրանցման հայտ: Հայտին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման եւ դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածում 3-րդ մասից հետո լրացնել 3.1. մաս հետեւյալ բովանդակությամբ՝
«3.1. Կենտրոնական բանկն իր կողմից բանկի ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` բանկի ֆիրմային անվանման փոփոխման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:»:
Հոդված 3. Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության «պետական լիազորված մարմին» բառերը եւ դրա հոլովված ձեւերը փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով եւ դրանց հոլովված համապատասխան ձեւերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: