Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 1996 թվականի հունիuի 30-ի ՀO-68 oրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ1»-րդ ենթակետով`
«գ1) բանկի (բացառությամբ օտարերկրյա բանկի մասնաճյուղի) ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման եւ դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով`
«3.1. Կենտրոնական բանկն իր կողմից բանկի ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` բանկի ֆիրմային անվանման փոփոխման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:»:
Հոդված 3. Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «պետական լիազորված մարմին» բառերը եւ դրանց հոլովված ձեւերը փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով եւ դրանց հոլովված համապատասխան ձեւերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: