Հոդված 1. «Վարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ՀO-359-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի «բ» կետից հետո լրացնել «բ1» կետ հետեւյալ բովանդակությամբ՝
«բ1. վարկային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցման հայտ: Հայտին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման եւ դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 2. Օրենքի 9.2-րդ հոդվածում լրացնել 6-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝
«6. Կենտրոնական բանկն իր կողմից վարկային կազմակերպության ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` վարկային կազմակերպության ֆիրմային անվանման փոփոխման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: