Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5413-19.02.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային  ընկերությունների, ապահովագրական ընկերությունների uնանկության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 6-ի ՀO- 262 oրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետում «պետական լիազորված մարմինը» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բանկերի,  վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ

«Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայստանի Հանրապետության օրենքի նախագիծը նպատակ ունի կարգավորելու մի շարք խնդիրներ, որոնք առաջանում են պրակտիկայում: Մասնավորապես՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների (այսուհետ՝ բանկային կազմակերպություն) ֆիրմային անվանումների հայտերի ձեւակերպման, դրանց ներկայացման, քննարկման եւ գրանցման հետ կապված հարցերը դեռեւս կարգավորված չեն օրենքով։ Ներկայումս բանկային կազմակերպությունների ֆիրմային անվանումների հայտերը ներկայացվում եւ գրանցվում է ՀՀ կենտրոնական բանկում, ինչը նախատեսված չէ «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով, ինչպես նաեւ «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ նոր օրենքով, որն ուժի մեջ կմտնի 2009 թվականի հունվարի 1-ից:

Ըստ նախագծի, ֆիրմային անվանման գրանցման ընթացակարգը ենթադրում է դրա մեկ գրանցում, ինչն իրականացնում են՝ առեւտրային կազմակերպությունների համար՝ Պետական ռեգիստրը՝ իրավաբանական անձի գրանցման փաստի ուժով, իսկ բանկային կազմակերպությունների  համար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը այդ կազմակերպությունների գրանցման փաստի ուժով։ Դրանց համար հիմք է ծառայում ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին մտավոր սեփականության հար՟ցե՟րով պետական լիազոր մարմնի եզրակացությունը: Ընդ որում բանկային կազմակերպությունների համար դա իրականացվում է հետեւյալ սխեմայով. հայտը ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկ, վերջինս էլեկտրոնային եղանակով մեկօրյա ժամկետում դա ուղարկում է մտավոր սեփականության հարցերով պետական լիազոր մարմին, որն էլ մեկօրյա ժամկետում ստուգում է դրա համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին եւ Կենտրոնական բանկ է ուղարկում (էլեկտրոնային եղանակով) իր որոշումը՝ տվյալ ֆիրմային անվանումը գրանցելու հնարավորության կամ անհնարինության մասին:

Այս դեպքում ենթադրվում է, որ ֆիրմային անվանումների գրանցման հետ կապված պետական տուրքերը գանձում եւ գրանցված ֆիրմային անվանումների մասին տեղեկություն՟ները հրապարակում է ՀՀ կենտրոնական բանկը:

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ  «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում կատարվող լրացումները բացառապես պայմանավորված են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված՝ ինչպես առեւտրային, այնպես էլ բանկային կազմակերպությունների ֆիրմային անվանումների հայտերին, ինչպես նաեւ դրանց քննարկմանը եւ գրանցմանը ներկայացվող  միասնական պահանջների ապահովմամբ, իսկ փոփոխությունները՝ պետական լիազորված մարմնի հստակեցմամբ։

«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում կատարվող լրացումները բացառապես պայմանավորված են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված՝ ինչպես առեւտրային, այնպես էլ բանկային կազմակերպությունների ֆիրմային անվանումների հայտերին, ինչպես նաեւ դրանց քննարկմանը եւ գրանցմանը ներկայացվող  միասնական պահանջների ապահովմամբ։

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում կատարվող փոփոխությունները բացառապես պայմանավորված են պետական լիազորված մարմնի հստակեցմամբ։

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում կատարվող փոփոխությունները պայմանավորված են «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, քանի որ օրենքով նախատեսվում է ֆիրմային անվանման գրանցման հնարավորության մասին եզրակացությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնել Պետական ռեգիստր եւ Կենտրոնական բանկ: