Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ կետից հետո լրացնել 3.1 կետ հետեւյալ բովանդակությամբ՝
«3.1 ընկերության ֆիրմային անվանման գրանցման հայտ: Հայտին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման եւ դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածում 6-րդ մասից հետո լրացնել 7-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝
«7. Կենտրոնական բանկն իր կողմից ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:»:
Հոդված 3. Օրենքի 137-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական լիազորված մարմին» բառերը եւ դրանց հոլովված ձեւերը փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով եւ դրանց հոլովված համապատասխան ձեւերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: