Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5415-19.02.2009-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀO-195-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հետո լրացնել 3.1 կետ հետեւյալ բովանդակությամբ՝

«3.1) ներդրումային ընկերության ֆիրմային անվանման գրանցման հայտը, հայտին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման եւ դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 2. Օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հետո լրացնել 3.1 կետ հետեւյալ բովանդակությամբ՝

«3.1) օպերատորի ֆիրմային անվանման գրանցման հայտ: Հայտին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման եւ դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 3. Օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական լիազորված մարմին» բառերը եւ դրանց հոլովված ձեւերը փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով եւ դրանց հոլովված համապատասխան ձեւերով:

Հոդված 4. Օրենքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հետո լրացնել 3.1 կետ հետեւյալ բովանդակությամբ՝

«3.1) կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման գրանցման հայտը, հայտին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ հայտի քննարկման ու ֆիրմային անվանման  եւ դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 5. Օրենքի 221-րդ հոդվածի 6-րդ մասից հետո լրացնել 7-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

 «7. Կենտրոնական բանկն իր կողմից ներդրումային ընկերության, կարգավորող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է  իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` ներդրումային ընկերության, կարգավորող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ֆիրմային անվանման փոփոխման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: