1. «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2008 թվականի հունիսի 16-ի Ն-086-4 որոշման 10-րդ կետում «փետրվարի 25»-ը բառերը փոխարինել «սեպտեմբերի 15» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի փետրվարի 25-ից:
«2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 2008 թվականի հունիսի 16-ի Ն-086-4 որոշման մեջ փոփոխություն կատարելու (ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու) անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ
1. ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է մարտյան դեպքերն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խումբ, որի աշխատանքի արդյունքում ձեւավորվող եզրակացությունը փոխանցվելու է ժամանակավոր հանձնաժողովին: Սակայն այս խմբի գործունեության ժամկետը սահմանափակված չէ:
2. Ժամանակավոր հանձնաժողովի առջեւ դրված խնդիրներից մի մասի լուծումը պայմանավորված է նաեւ պետական այլ մարմինների կողմից ձեռնարկվող գործողություններից (հատկապես զոհվածների մահվան հանգամանքների ճշտումը զգալիորեն կախվածության մեջ է հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքից):
Այս հանգամանքներից ելնելով, ինչպես նաեւ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության արդյունքը հանդիսացող եզրակացությունը առավել ամբողջականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչեւ 2009թ. սեպտեմբերի 15-ը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի հունիսի 16-ի Ն-086-4 որոշման 10-րդ կետում «փետրվարի 25-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 15-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի փետրվարի 25-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
24.02.2009
Ն-127-4