Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-136-16.10.2003-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գովազդի մասին ՀՀ օրենքի հոդված 15-ում ավելացնել 9-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«9. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով շահումով խաղերի եւ խաղատների գովազդը»:


Հիմնավորումներ

«Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտության մասին

Վերջին շրջանում զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցները, մասնավորապես Ազգային հեռուստատեսությունը, Պրոմեթեւս, Արմենիա, Արմնյուզ հետուստաալիքները, ծՁԹ եւ ԿՀՁ հեռուստագովազդային ընդմիջումները, ինչպես նաեւ բազմաթիվ ռադիոկայաններ, ուղղակիորեն հեղեղված են զանազանլոտոների եւ շահումով խաղերի գովազդներով: Մեծ քննարկման նյութ են իրավական այն բազմաէիվ շեղումները, որոնք թույլ են տրվում գովազդատուների, գովազդ արտադրողների կամ գովազդակիրների գործունեության ընթացքում: Այսինքն նույնիսկ «Գովազդի մասին» գործող օրենքիդրույքներն էլ բավարար են, որպեսզի նշված գովազդներնայսօր իսկ դադարեցվեն հեռարձակվել:

Այդ կապակցությամբ ակնհայտ են «Գովազդի մասին»ՀՀ օրենքի պահանջների հետեւյալ խախտումները.

ա/ Օրենքի Հոդված 1-ի 1` «Սույն օրենքը... նպատակ ունի» կետի ե/ ենթակետը , որը պահանջում է «կանխել այն գովազդների տարածումը, որոնք առաջ են բերում ոտնձգություններ հասարակական արժեքների եւ բարոյականության համընդհանուր նորմերի նկատմամբ»:

բ/Օրենքում գործածվողհիմնական հասկացություններըթվարկվողհոդված 2-ում «կանխամտածված կեղծ գովազդ» հասկացությունը, որն իսկ եւ իսկ այս դեպքերին են վերաբերում: Դրանք օրական տասնյակ եւ տասնյակ անգամներ ներ են դրվում մարդկանց ենթագիտակցության մեջ եւ սղոցում հասկացողների նյարդերը: Ահավասիք.-«Կանխամտածված կեղծ գովազդը անբարեխիղճ գովազդի ձեւ է, որի միջոցով գովազդատուն, գովազդ արտադեւողը կամ գովաղդակիրը կանխամտածված մոլորեցնում են գովազդ սպառողներին»:

գ/ Օրենքի 6-րդ`Գովազդի օրինականությունը սահմանող հոդվածը , որը ուղղակիորեն նշում է. «Արգելվում եւ հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է օգտագործելով` ա/ քաղաքացիների վստահությունը, փորձի կամ գիտելիքների պակասը, զ/ քաղաքացիներին... բարոյականության համընդհանուր նորմերի խախտման դրդող կոչերը»:

դ/ Օրենքի` Անչափահասների պաշտպանության... մասին 14-րդ հոդվածի 1-ին կետը, որն ասում է. «արգելվում է այն գովազդը, որտեղ` ա/ օգտագործվում են անչափահասների դյուրահավատությունն ու անփորձությունը:»:

ե/ Անբարեխիղճ գովազդի մասին ընդհանուր դրույթները սահմանող հոդված21-ը, մասնավորապես կետ 1. «Արգելվում է հրապարակել անբարեխիղճ, այդ թվում` կանխամտածված կեղծ գովազդ», կետ 2. «Գովազդն անբարեխիղճ ճանաչելու համար պահանջվում է մոլորեցման կամ հասարակական վտանգի փաստի առկայությունը: ...հասարակական վտանգ ասելով հասկացվում է գովազդի փաստացիունակությունը, ...գովազդ սպառողինախապաշարումներն ու սնահավատությունը, փորձի պակասն օգտագործելու, գովազդ սպառողներին առողջության համար վտանգավոր գործողությունների մղելը»:

Այդպիսիք են համարյա բոլոր նման գովազդները... անաշխատ հարստանալու մոլուցքով վարակել եւ հիվանդացրել գովազդ սպառողներին, նույնիսկ նպաստառուներին, ովքեր ցամաք հացի իրենց վերջին միջոցն են դնում խաղի մեջ:

Այնուամենայնիվ վերը նշված խախտումները դեմագոգների համար վիճելի տեղեր են թողնում, ուստի եւ առաջարկվում է առանձին կետով «արգելել զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով շահումով խաղերի եւ խաղատների գովազդը»: