Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5431-19.02.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.    «Հայաստանի  Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ազգային ժողով ներկայացվող Կենտրոնական բանկի հաշվետվությունը բաղկացած է Կենտրոնական բանկի վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների վերաբերյալ հաշվետվություններից:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում`

1. 1-ին մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ`

«Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատը տալիս է եզրակացություն:»:

2. լրացնել նոր 1.1 մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Կենտրոնական բանկը, մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը կազմում եւ Ազգային ժողով է ուղարկում սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետվությունը:»:

3. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը Ազգային ժողով է ուղարկում եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է նախորդ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն):»:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով` «Կենտրոնական բանկը Կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում նաեւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ: Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը կից Կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը` օրենքներով սահմանված կարգով:»:

Հոդված 6. 38-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում «մինչեւ մեկ տարի մարման ժամկետ ունեցող վարկեր» բառերը փոխարինել «վեց ամսից ավելի մարման ժամկետ ունեցող վարկեր» բառերով.

2) 1-ին մասից հետո լրացնել 1.1 մաս հետեւյալ բովանդակությամբ`

«1.1. Սույն հոդվածով սահմանված Կենտրոնական բանկի կողմից բանկերին վարկավորման վերաբերյալ որոշումներն ընդունում է  Կենտրոնական բանկի խորհուրդը:»:

Հոդված 7. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

Հիմնավորում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

Սույն օրինագծերը մշակվել  են Ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանի 2008 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 61 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

Ներկայացված նախագծերը մշակվել են Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի հիման վրա` դրանցում ներկայացված առաջարկությունների  լրամշակման արդյունքում:

Վերոնշյալ օրենքներում առաջարկվող  փոփոխություններն ու լրացումները ուղղված են Ազգային ժողովի մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, Ազգային ժողովում քննարկվող հարցերի ներկայացման, քննարկման կարգերի ու ընթացակարգերի հստակեցմանը, Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանման բնագավառում խնդրահարույց հարցերի կանոնակարգմանը, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունների եւ դրանց հետ փոխկապակցված այլ հարցերի քննարկման պարզեցմանը, ինչպես նաեւ խնդրո առարկա օրենքներում առկա հակասությունների վերացմանը: