Armenian ARMSCII Armenian
Պ-5431-19.02.2009-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի  Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի  հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ազգային ժողով ներկայացվող Կենտրոնական բանկի հաշվետվությունը բաղկացած է Կենտրոնական բանկի վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների վերաբերյալ հաշվետվություններից:»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատը տալիս է եզրակացություն:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Կենտրոնական բանկը մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը կազմում եւ Ազգային ժողով է ուղարկում սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվետվությունը:».

3) 2-րդ մասը «հրապարակում է» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Ազգային ժողովին, կառավարությանը եւ շահագրգիռ պետական այլ մարմիններին է ուղարկում» բառերով.

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է նախորդ տարվա դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:»:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Կենտրոնական բանկը կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում նաեւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ: Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը կից կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը` օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած միասնականությունը եւ սահունությունը պահպանելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է տրամադրել վեց ամսից ավելի ժամկետ ունեցող վարկեր, որոնց մարման ժամկետը չի կարող գերազանցել հինգ տարին:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Սույն հոդվածով սահմանված Կենտրոնական բանկի կողմից բանկերին վարկավորելու վերաբերյալ որոշումներն ընդունում է  Կենտրոնական բանկի խորհուրդը:»:

Հոդված 7. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: