Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5432-19.02.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) 25-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության հետ միասին Ազգային ժողով է ներկայացնում նաեւ դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից կառավարություն ներկայացված Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը:»:

Հոդված 2. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

Հիմնավորում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

Սույն օրինագծերը մշակվել  են Ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանի 2008 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 61 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից:

Ներկայացված նախագծերը մշակվել են Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի հիման վրա` դրանցում ներկայացված առաջարկությունների  լրամշակման արդյունքում:

Վերոնշյալ օրենքներում առաջարկվող  փոփոխություններն ու լրացումները ուղղված են Ազգային ժողովի մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, Ազգային ժողովում քննարկվող հարցերի ներկայացման, քննարկման կարգերի ու ընթացակարգերի հստակեցմանը, Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանման բնագավառում խնդրահարույց հարցերի կանոնակարգմանը, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունների եւ դրանց հետ փոխկապակցված այլ հարցերի քննարկման պարզեցմանը, ինչպես նաեւ խնդրո առարկա օրենքներում առկա հակասությունների վերացմանը: