Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-5432-19.02.2009-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի,  ՀՕ-137) 25-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության հետ միասին Ազգային ժողով է ներկայացնում նաեւ դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից կառավարություն ներկայացված Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը:»:

Հոդված 2. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: