Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 11-ի ՀՕ-105-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում ավելացնել «ժ.1» կետ հետեւյալ բովանդակությամբ.
«ժ.1. Հայաստանի Հանրապետության վաստակավոր գրադարանավար »։
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածից հետո ավելացնել «Հոդված 13.1» հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 13.1 Վաստակավոր գրադարանավարի պատվավոր կոչումը
Վաստակավոր գրադարանավարի պատվավոր կոչում է շնորհվում գրադարանային գործի բնագավառում աշխատանքային երկարամյա փորձ, մասնագիտական բացառիկ կարողություններ, վաստակ եւ նվիրում ցուցաբերած գրադարանավարներին, ովքեր իրենց գործունեությամբ խթանել են ոլորտի զարգացումը, նպաստել հանրության կրթության ու դաստիարակության գործին, հոգեւոր-մշակութային արժեքների հանրահռչակմանն ու տարածմանը»։
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։