Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5461-24.02.2009-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀO-135-Ն) 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «մինչեւ հինգհարյուրապատիկի կամ խախտման գումարի չափով կամ» բառերը փոխարինել «երկուհազարապատիկի չափով կամ մինչեւ մեկ տարի ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասի «կասեցնում» բառը փոխարինել «մինչեւ մեկ տարի ժամկետով կասեցնում» բառերով, իսկ «խախտման գումարի չափով, կամ խախտման մեջ գումարի բացակայության դեպքում` նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի  երկուհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի» բառերը փոխարինել «նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել 6-րդ մասի առաջին պարբերությունը եւ 7-րդ մասը.

4) 7.1-րդ մասի «, 3-րդ, 6-րդ եւ 7-րդ» բառերը փոխարինել «եւ 3-րդ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդուն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է  բարձրացնել արժութային օրենսդրության պահանջները խախտող անձնաց նկատմամբ պատասխանատվության միջոցների չափերը:

Գործող դրույթների համաձայան Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց կողմից արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված իրավական այլա ակտերի պահանջների մեկ խախտման թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչեւ հինգհարյուրապատիկի կամ խախտման գումարի չափով, իսկ երկու այդպիսի խախտման թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուրահրյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով:

Առաջարկվում է վերը նշված սուբյեկտների կողմից արժութային օրենսդրության պահանջների 1-ին անգամ խախտման համար կիրառել տուգանք «երկուհազարապատիկի չափով կամ մինչեւ մեկ տարի ժամկետով կասեցնել գործունեության լիցենզիան, իսկ երկրորդ անգամ այդպիսի խախտման դեպքում` Կենտրոնական բանկը նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված անձնաց դեպքում արժութային օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցները սահմանված են Վարչական իրավախատումների  վերաբերյալ օրենսգրքով: Այդ սանկցիաները նույնպես բաձրացվել են նախկինում` հարյուրապատիկի փոխարեն չորսհազարապատիկի չափով տուգանք:

Սանկցիաների խստացումը պայմանավորված է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների պատժիչ եւ կանխարչգելիչ դերը եւ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: