Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-137-17.10.2003-ՍԱ,ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության (25նոյեմբերի 1998 թվականի, ՀՕ-258) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը «բյուջեի» բառից հետո լրացնել «,իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների զինծառայողները` մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով.

«Դրամական օգնություն չի տրվում դիտավորյալ հանցագործության համար դատապարտված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայությունից արձակված (ազատված) զինծառայողներին: Դատապարտված անձանց նկատմամբ հետագայում արդարացման դատավճիռ կայացվելու դեպքում դրամական օգնությունը ենթակա է վճարման (դրամական օգնության չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում զինծառայողին աշխատանքից ազատելու պահը):

Առողջության, տարիքի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած, հետագայում զինվորական ծառայության վերականգնված զինծառայողներին` սահամանված կարգով նորից արձակվելու դեպքում, դրամական օգնությունը վճարվում է արձակվելու կամ կենսաթոշակի անցնելու պահին դրամական բավարարման նկատմամբ սահմանված եւ նախկինում վճարված դրամական բավարարման բազմապատիկների տարբերության չափով:

Ծառայության ժամկետը լրանալու պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), դրամական օգնությունը ստացած եւ կրկին ծառայության անցած զինծառայողներին` ժամկետը լրանալու կապակցությամբ դրամական օգնությունը վճարելիս կիրառվում են սույն հոդվածով սահմանված ժամկետները եւ չափերը: Հերթական անգամ վճարվող եւ նախկինում վճարված դրամական օգնությունների բազմապատիկների հանրագումարը չի կարող ավելի լինել ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված դրամական բավարարման բազմապատիկից:

Դրամական օգնության վճարման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: