Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում`
1) վերնագիրը «պաշտոնի» բառից առաջ լրացնել «պաշտոնների խմբերը, զինվորական պաշտոնների անվանացանկը եւ զինվորական» բառերով.
2) 2-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Զինվորական պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Զինվորական բարձրագույն հրամանատարական եւ բարձրագույն սպայական հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ, իսկ մյուս հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:».
4) 3-րդ մասից հանել վերջին պարբերությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: