Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մարտի 31-ի ՀՕ-519-ն օրենքի (այսուհետ` Օրենք) 45-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետից «` վեց տարուց ոչ ավելի» բառերը հանել:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
Նախագծով առաջարկվում է ծնողներից մեկին` յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը հաշվառել որպես ապահովագրական ստաժ` առանց սահմանափակումների: