Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-138-17.10.2003-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱԺ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԸՆՉՈՒԹՅԱՄԲ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2001թվական, ՀՕ-236) 2-րդ հոդվածի «բ» կետում ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ եւ 25-րդ» բառերը փոխարինել ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ եւ 27-րդ» բառերով։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրվանից:


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք- Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2001թ. հոկտեմբերի 9-ին ընդունված վերոհիշյալ օրենքի մեջ առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է, քանի որ 2003թ. ապրիլի 10-ից ուժի մեջ է մտել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը (որով ուժը կորցրած է ճանաչվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքը), եւ փոխվել են օրենքի այն հոդվածները, որոնցով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անաշխատունակ անդամների կենսաթոշակային ապահովությունը:

Օրենքի նախագիծը ներկայացնելը նախատեսված է եղել նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին տեղեկանքում: