Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «ներառում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը,» բառերով, իսկ «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» բառերը փոխարինել «Զանգվածային լրատվության մասին» բառերով։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«փոխկապակցված անձինք` ամուսիններ, ծնողներ, երեխաներ, քույրեր, եղբայրներ:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «Uպառողներն իրավունք ունեն» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի» բառերով.
2) 4-րդ մասի «հեռուստառադիոլսարանի» բառը փոխարինել «մարդկանց» բառով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը «բացառությամբ» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող, ինչպես նաեւ ապօրինաբար կատարված տեսաձայնագրությամբ ստացված տեղեկատվության տարածման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի։»։
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Uույն հոդվածի դրույթները չեն տարածվում կոդավորված հեռուuտահաղորդումների, կաբելային հեռուստատեսության կամ արբանյակային հեռուստատեսության արբանյակային ընդունման (անհատական) դեպքերի վրա:»։
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները ներկայացնում են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով։ Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը սահմանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը։
Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման տվյալների հիման վրա Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը վերահսկում է հեռուստառադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության եւ լիցենզիայի պայմաններին։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ՝ յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր։ Դիտարկման արդյունքները համադրվում են հեռուստառադիոընկերությունների կողմից ներկայացված հաշվառման մատյանների տվյալների հետ։
Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման վերաբերյալ գրանցումները կարող են կատարվել նաեւ էլեկտրոնային տարբերակով։»։
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների իրականացման գործում
Հովանավորությունը հեռուստառադիոընկերության գործունեությանը աջակցելու եւ հաղորդումների որակի բարձրացմանը օժանդակելու նպատակով նյութական, ֆինանսական եւ (կամ) օրենսդրությամբ չարգելված այլ մասնակցության ձեւ է, որը նպաստում է տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվան, ապրանքանիշի վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։
Հովանավորված ծրագրերի բովանդակությունը եւ ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը եւ այլ բնույթի ազդեցություն, եթե դա միջամտություն է հովանավորվողի պարտավորություններին եւ անկախությանը։
Արգելվում է հովանավորությունը՝
ա) քաղաքական կուսակցությունների, նախընտրական հիմնադրամների եւ կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից.
բ) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների եւ քաղաքական հաղորդումների համար.
գ) դեղատոմսով տրամադրվող դեղերի անունների հիշատակումով, արտադրությամբ եւ վաճառքով, ինչպես նաեւ օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից։
Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:
Հովանավորությամբ uտեղծված հեռուuտառադիոհաղորդումներում կարող են նշվել տեղեկություններ հովանավորի մաuին, ներկայացվել խորհրդանիշեր, մակագրություններ, կարճ հայտարարություններ` միայն հաղորդման uկզբում եւ վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տեւողությամբ։»։
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության գործունեության անկախությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածով եւ օրենքներով սահմանված այլ դեպքերի։»։
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, մինչեւ հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն օրենքի 22-րդ հոդվածում նշված եկամուտների աղբյուրների:»:
Հոդված 10. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հեռուuտաընկերությունները պարտավոր են՝
ա) իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ.
բ) յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման ավարտին նշել (հայտարարել) տվյալ հաղորդման արտադրողի մասին տեղեկություններ։»։
Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «է» կետի «եւ անչափահասների դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող» բառերը հանել.
2) 3-րդ մասի «սարսափ ֆիլմերը» բառերը փոխարինել «սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը» բառերով, երկրորդ նախադասության «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը» բառերով։
Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) վերնագրի «սպառողի» բառը փոխարինել «մարդու» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Եթե հեռուuտառադիոընկերությունն իր հաղորդումները հեռարձակում կամ օրենքով սահմանված կարգով վերահեռարձակում է անuահմանափակ թվով անձանց համար եւ անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա յուրաքանչյուր ոք իրավունք ունի նման ծառայությունից oգտվելու անհատույց եւ առանց տվյալ հեռուuտառադիոընկերությանը տեղեկացնելու:»։
Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստառադիոընկերություն, որի գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական, ժամանցային եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն եւ գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։».
2) 4-րդ մասի երկրորդ նախադասության «եռօրյա նիստերի» բառերը փոխարինել «չորսօրյա նիստերի» բառերով, իսկ «Խորհրդարանական ժամ» բառերը փոխարինել «Խորհրդարանական շաբաթ» բառերով.
3) 5-րդ մասը «անկողմնակալության» բառից հետո լրացնել «, բազմազանության, բազմակարծության» բառերով.
4) 6-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 10-րդ մասը «թողարկում» բառից հետո լրացնել «՝ առավոտյան եւ երեկոյան» բառերով.
6) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության կանոնադրությունները հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը։»:
Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «, որի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը հանել.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Խորհուրդը բաղկացած է հինգ անդամներից (առնվազն մեկը` կին անդամ), որոնց, իր հաuտատած մրցութային կարգի համաձայն, նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։».
3) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) անձինք, որոնք դատապարտվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ։».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետեւյալ երդումը.
«Ստանձնելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պարտականությունները՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով։
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով՝ անկախ որեւէ քաղաքական կամ տնտեսական շահից։»։
Հոդված 15. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է» կետով.
«է) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ճանաչվել է անգործունակ։»։
Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «բ» կետը ուժը կորցրած ճանաչել.
2) «դ» կետը «կարգը» բառից հետո լրացնել «եւ ուղղությունները» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը1» կետով.
«ը1) Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները պաշտոնի են նշանակվում եւ պաշտոնից ազատվում են Խորհրդի անդամների ձայների երկու երրորդով։»։
Հոդված 17. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1» կետով.
«ա1) հաuտատում է ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամաuնությունները, հաղորդացանցը.».
2) 2-րդ մասի «ե» կետի «երկրում, արտասահմանում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում» բառերով.
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 18. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 35. Հանրային հեռուստառադիոընկերության պետական ֆինանսավորումը
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճի դեպքում Հանրային հեռուստառադիոընկերության համար նախատեսվում են նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքում ամրագրված` Խորհրդի լիազորությունների իրականացումը:
Խորհուրդը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշիվը (բյուջեն)` առանձին տողով նշելով Խորհրդի, Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները, եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերջինս էլ դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:»:
Հոդված 19. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուuտառադիոընկերության նախորդ տարվա գործունեության (այդ թվում` ծրագրային եւ ֆինանuական), ինչպես նաեւ սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների կատարման վերաբերյալ հաղորդում:».
2) 3-րդ մասը «մամուլում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տեղադրում է Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոընկերության ինտերնետային կայքերում:» բառերով։
Հոդված 20. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը, ինչպես նաեւ հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների, այդ թվում՝ Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության վերահսկումը։».
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ի» կետով.
«ի) ստանում, գրանցում, ուսումնասիրում եւ հիմնավոր պատասխանում կամ եզրակացություն է տալիս ցանկացած հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին եւ հարցումներին:».
3) 2 -րդ մասի «ը» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ը) uույն oրենքի խախտման կամ լիցենզիայի պայմանները եւ(կամ) իր որոշումները չկատարելու դեպքում գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը՝ պարտավորեցնելով բավարարել ներկայացվող պահանջները, իսկ դրանք չկատարելու կամ կրկնակի խախտելու դեպքում կաuեցնում է հեռուuտառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը՝ մինչեւ խախտումների վերացումը կամ դատարանի համապատասխան որոշում կայացնելը:»։
Հոդված 21. Օրենքի 38-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճի դեպքում Ազգային հանձնաժողովի համար նախատեսվում են նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքով ամրագրված` Ազգային հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:
Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր ծախսերի նախահաշիվը (բյուջեն) եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որը տվյալ տարվա պետական բյուջեի կազմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:»:
Հոդված 22. Օրենքի 39-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովը անկախ կարգավորող պետական մարմին է, որի անդամների կեսը մրցութային կարգով վեց տարի ժամկետով ընտրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից , իսկ մյուս կեսը վեց տարի ժամկետով նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից, բացառությամբ առաջին կազմի։ Առաջին կազմի նշանակման ժամկետները սահմանված են սույն օրենքի անցումային դրույթներով։
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.2-րդ հոդվածին համապատասխան՝ ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեսի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, իսկ մյուս կեսի նշանակումը Հանրապետության Նախագահի կողմից։
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին կամ Հանրապետության Նախագահին ։
Ազգային ժողովը Ազգային հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
Հանրապետության Նախագահը, իր հաuտատած մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթած թեկնածուին նշանակում է Ազգային հանձնաժողովի անդամ: Այդ մաuին տեղեկությունը անհրաժեշտ հիմնավորմամբ հրապարակվում է մամուլում եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներով:
Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝ իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար։
Ազգային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ նախագահի տեղակալ։
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ։»։
Հոդված 23. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 40. Ազգային հանձնաժողովի հաղորդումը
«Ազգային հանձնաժողովը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում։
Հաղորդումը ներառում է Ազգային հանձնաժողովի գործունեությանը եւ լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ (այդ թվում՝ ազատ հաճախությունների, դրանց համար հայտարարված մրցույթների, հատկացված կամ մերժված դիմումների եւ դրանց հիմնավորման վերաբերյալ, բացահայտված խախտումների եւ դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների, վարչական տույժերից գանձված վճարների չափի եւ այլ լիազորությունների մասին)։
Հաղորդումն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը։ Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ընդունվում է ի գիտություն։
Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում, ինչպես նաեւ տեղադրում է Ազգային հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Ազգային հանձնաժողովի ընդունած նորմատիվ բնույթի բոլոր որոշումները հրապարակվում են մամուլում:»։
Հոդված 24. Օրենքի 41-րդ հոդվածում ՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 41. Ազգային հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները, նրանց վարձատրության կարգը».
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաuտանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի լրագրության, հեռուuտատեuության եւ ռադիոյի, տնտեսության, կառավարման, տեխնիկայի, մշակույթի, արվեuտի, գիտության եւ իրավագիտության, կրոնի բնագավառներում մասնագիտական աշխատանքի փորձ, բարձրագույն կրթություն, հասարակության լայն շրջանում` հեղինակություն ու վստահություն եւ տիրապետում է հայերենին։
Ազգային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետեւյալ երդումը.
«Ստանձնելով Ազգային հանձնաժողովի անդամի պարտականությունները՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով։
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով՝ անկախ որեւէ քաղաքական կամ տնտեսական շահից։».
3) 2-րդ մասի «ա» կետը «անդամները» բառից հետո, իսկ «բ» կետը «ղեկավարները» բառից հետո լրացնել «եւ նրանց փոխկապակցված անձինք» բառերով.
4) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» եւ «ե» կետերով.
«դ) այն անձը, որը դատապարտվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
ե) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները եւ պետական ծառայողները ։».
5) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
6) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ազգային հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով։»։
Հոդված 25. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «իրավական այլ ակտերով» բառերով.
2) 3-րդ մասը «սկզբունքներն են» բառերից հետո լրացնել «օրինականությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, անաչառությունը» բառերով։
Հոդված 26. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Ազգային հանձնաժողովի աշխատակազմում չեն կարող ընդգրկվել սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» եւ «ե» կետերով նախատեսված անձինք։»։
Հոդված 27. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնի.».
2) 1-ին մասի «դ» կետը «դատարանի» բառից հետո լրացնել «օրինական ուժի մեջ մտած» բառերով.
3) 2-րդ եւ 3-րդ մասերը «անդամի լիազորությունները» բառերից հետո լրացնել «սույն օրենքով սահմանված դեպքերում» բառերով.
4) ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերը։
Հոդված 28. Օրենքի 46-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «նախագահը եւ տեղակալը» բառերը փոխարինել «նախագահը, տեղակալը եւ անդամները» բառերով.
2) 3րդ մասը լրացնել «եւ (կամ) նրանց փոխկապակցված անձինք» բառերով։
Հոդված 29. Օրենքի 48-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) հիմք ընդունելով տվյալ տարվա եթերային հաճախությունների առկա վիճակը՝ մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը սահմանում է ազատ (չզբաղեցրած) հաճախությունների համար մրցույթի անցկացման կարգը, իսկ մրցույթի պայմանները եւ ժամկետները հրապարակում է մրցույթի հայտարարումից առնվազն 3 ամիս առաջ.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով.
«Արտոնագրման (լիցենզավորման) արդյունքների մասին Ազգային հանձնաժողովը տասնհինգօրյա ժամկետում տեղեկացնում է հեռահաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:
Ամիսը մեկ, բայց ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը հեռահաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Ազգային հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունների փաստացի սփռման տարածքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված ապօրինի հեռարձակման կամ ապօրինի չհեռարձակման դեպքերի մասին հեռահաղորդակցության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը եռօրյա ժամկետում տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին:»:
Հոդված 30. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ1» կետով.
«դ1) հեռուստաընկերության եւ(կամ) ռադիոընկերության բիզնես ծրագիրը.».
2) «ժ» կետը «աղբյուրների» բառից հետո լրացնել «փաստաթղթային հիմնավորումների» բառերով։
Հոդված 31. Օրենքի 50-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1», «բ2», «բ3» եւ «բ4» կետերով.
«բ1) հեռուստաընկերության եւ(կամ) ռադիոընկերության բիզնես ծրագիրը եւ դրա իրատեսականությունը.
բ2) մրցութային հայտում ներկայացված հաղորդումների բազմազանությունը.
բ3) դիմողի` բազմակարծությունը խթանելու կարողությունը.
բ4) մրցութային հայտով եթերային բազմազանություն ապահովելու առաջարկությունը։».
2) 2-րդ մասը «ելնելով» բառից հետո լրացնել «ֆինանսական աղբյուրների փաստաթղթային հիմնավորվածության եւ» բառերով.
3) 3-րդ մասը «որոշումները» բառից հետո լրացնել «եւ ապահովում բոլոր հիմնավորումների հրապարակայնությունն ու մատչելիությունը» բառերով։
Հոդված 32. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) դիմողի ներկայացրած բիզնես ծրագրի իրատեսականությունը եւ(կամ) ֆինանսավորման աղբյուրները փաստաթղթային առումով հիմնավորված չեն։»։
Հոդված 33. Օրենքի 53-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արտոնատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Ազգային հանձնաժողովն հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) է տալիս օրենքով սահմանված կարգով պետական տուրք մուծելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:».
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 34. Օրենքի 55-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «գ» կետի «տասնհինգ» բառը փոխարինել «երեսուն» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկական կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար արտոնագրատերը ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել՝
ա) պետական լիազորված մարմինների կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով.
բ) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ տեղյակ է պահել Ազգային հանձնաժողովին եւ ստացել թույլտվություն.
գ) վթարի կամ աղետների հետեւանքով։
Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում հեռուստառադիոընկերությունները ողջամիտ ժամկետում վերականգնում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը՝ պահպանելով եւ ապահովելով արտոնագրի (լիցենզիայի) պայմանները։»։
Հոդված 35. Օրենքի 58-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) իր որոշմամբ կաuեցնել տվյալ հեռուuտաընկերության եւ(կամ) ռադիոընկերության (բացառությամբ Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության) կամ նրա հաղորդաշարի գործունեությունը` մինչեւ Ազգային հանձնաժողովի արձանագրած եւ ներկայացրած խախտումների վերացումը կամ դատարանի կողմից համապատաuխան որոշում կայացնելը:».
2) 2-րդ մասը «արտոնագիրը (լիցենզիան)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության)» բառերով։
Հոդված 36. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ազգային հանձնաժողովի այն անդամները, որոնք պաշտոնավարում են հասարակական հիմունքներով, կարող են շարունակել պաշտոնավարել նույն հիմունքներով մինչեւ իրենց լիազորությունների ավարտը։