Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի, 2001թ. ՀՕ-293, այսուհետեւ՝ օրենք) 1-ին հոդվածը շարարդրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Ազգային հանձնաժողով) անկախ կարգավորող մարմին է, որի նպատակն է՝
ա) ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը,
բ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերություն, ռադիոընկերություն) , լիցենզավորումը,
գ) իրականացնել վերահսկողություն հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեության նկատմամբ։»։
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը «սկզբունքներն են» բառերից հետո լրացնել «օրինականությունը, ժողովրդավարությունը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասի «Հանրապետության Նախագահի կողմից`» բառերից հետո լրացնել «իր կողմից սահմանված մրցութային կարգով,» բառերը:
բ) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությումբ.
«Հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքները իրականացնում են վճարովի հիմունքներով եւ օրենքով սահմանված վարձատրության կարգին համապատասխան։ Ազգային հանձնաժողովի այն անդամները, որոնք պաշտոնավարում են հասարակական հիմունքներով, կարող են շարունակել պաշտոնավարել նույն հիմունքներով մինչեւ իրենց լիազորությունների ավարտը։»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝
Հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրվում է մրցութային կարգով՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապրետության օրենքներով սահմանված ընթացակարգերին համապատասխան։
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետի «բաժնետերեր (փայատեր)» բառից հետո լրացնել «եւ (կամ)նրանց փոխկապակցված անձիք» բառերով:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի վերջին մասի «գույքային» բառը փոխարինել «գույքից» բառով:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածում «ու նախագահի տեղակալը» բառերը փոխարինել «, նախագահի տեղակալը եւ անդամները» բառերով:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածում «եւ նախագահի տեղակալի» բառերը փոխարինել «, նախագահի տեղակալի եւ անդամների» բառերով ։
Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հանձնաժողովը ստանում, գրանցում, ուսումնասիրում եւ հիմնավոր պատասխանում կամ եզրակացություն է տալիս՝ ցանկացած հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ դիմում-բողոքներին, առաջարկություններին եւ հարցումներին.»։
Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
Հանձնաժողովը հիմք ընդունելով տվյալ տարվա եթերային հաճախությունների առկա վիճակը՝ մինչեւ յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը սահմանում է ազատ (չզբաղեցրած) հաճախությունների համար մրցույթի անցկացման կարգը, իսկ մրցույթի պայմանները եւ ժամկետները հրապարակում է մրցույթի հայտարարումից առնվազն 3 ամիս առաջ։»»
Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «օրենսդրության խախտման» բառերը փոխարինել «օրենսդրության կրկնակի խախտման» բառերով։
Հոդված 13. Օրենքի 36-րդ հոդվածը շարարդել հետեւյալ խմբագրությամբ՝
«Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում, նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճի դեպքում, Ազգային հանձնաժողովի համար նախատեսվում է նախորդ տարվա պետական բյուջեով հաստատված ոչ պակաս հատկացումներ: Այդ հատկացումները պետք է ապահովեն օրենքում ամրագրված` Ազգային հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:
Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` իր ծախսերի նախահաշիվը /բյուջեն/ եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որը տվյալ տարվա պետական բյուջեի կազմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:»:
Հոդված 14. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 361 -րդ հոդվածով.
«Հոդված 361 . Ազգային հանձնաժողովը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հեղորդում։ Հաղորդումը ԱԺ է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը կամ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը։ Հաղորդումը ԱԺ-ում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ընդունվում է ի գիտություն։
Ազգային հանձնաժողովը իր հաղորդումը հրապարարակում է մամուլում, ինչպես նաեւ տեղադրվում է Ազգային հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Ազգային հանձնաժողովի կողմից ընդունված նորմատիվ բնույթի բոլոր որոշումները հրապարակվում են մամուլում »։
Հոդված 15. Օրենքի 86.1.-րդ հոդվածի «սարսափ ֆիլմերի եւ» բառերը փոխարինել «սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի ու » բառերով,
Հոդված 16.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: