Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվա՟կա՟նի դեկ՟տեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բեռնատար» բառից հետո լրացնել «(բեռնաուղեւորատար)» բառը.
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում «բեռնատար» բառից հետո լրացնել «(բեռնաուղեւորատար)» բառը.
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդ՟վա՟ծի 2-րդ մասի 5-րդ կետի եւ 13-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերության «2008» թվերը փոխարինել «2010» թվերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`»
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաեւ 2009 թվականի հունվարի 1-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը փոխադրամիջոցը խոտանելու (շահագործման համար ոչ պիտանի ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը դրա գրանցումը (հաշվառումը) վարող մարմնի հաշվառումից հանելու) դեպքում վերջին տեխնիկական զննությանը հաջորդող ժամանակահատվածի գույքահարկի պարտավորությունները դադարում են (վերանում են): Սակայն նշված դրույթի ուժի մեջ մտնելուց (ուժի մեջ է մտել 01.01.2005թ.-ից) հետո լիազոր մարմնում հաշվառված, սակայն շահագործման համար ոչ պիտանի (խոտանման ենթակա) փոխադրամիջոցների սեփականատեր ֆիզիկական անձանցից ոչ բոլորն օգտվեցին օրենքով իրենց վերապահված հնարավորությունից: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է գույքահարկի չկատարված նախկին պարտավորությունների դադարեցման եւ համայնքների բյուջեների ձեւավորման ու դրանց կատարման առումով ապառքների կրճատման նպատակով վերը նշված դրույթի գործողության ժամկետի մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգմամբ:
Նախագծի 4-րդ հոդվածը լրացվել է ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկության հիման վրա : Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-250-Ն օրենքում տեղ է գտել տեխնիկական վրիպակ, ինչի արդյունքում ստացվում է, որ գույքահարկից ազատման արտոնությունը տարածվում է բոլոր զինծառայողների վրա, այնինչ արտոնությունը նախատեսվում է կիրառել միայն պարտադիր ժամկետային զինծառայողների վրա:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Անկախ տեխնիկական զննության հանգամանքից, քանի դեռ փոխադրամիջոցները շարունակում են հաշվառվել դրանց հաշվառումը (գրանցումը) վարող լիազոր մարմնում (սեփականության իրավունքով ֆիզիկական աձի փոխադրամիջոցը հաշվառված է Հայաստանի Հանրապետության տարածքում), օրենքով սահմանված կարգով փոխադրամիջոցների համար շարունակվում է գույքահարկի (իսկ օրենքով սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու համար նաեւ տույժերի) գումարների հաշվարկը, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է փոխադրամիջոցների գծով գույքահարկի չկատարված պարտավորությունների` ապառքների կուտակման: Նշված փոխադրամիջոցների թվում բավականին մեծ տեսակարար կշիռ են կազմում խոտանման (շահագործման համար ոչ պիտանի) ենթակա փոխադրամիջոցները:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց պատկանող հարկվող oբյեկտ համարվող փոխադրամիջոցը ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով խոտանելու եւ դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապեu հանելու դեպքում գույքահարկի պարտավորությունն այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից դադարելու վերաբերյալ դրույթի գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցները խոտանելու դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարելու հետ կապված հարաբերություններն են:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունմամբ ակնկալ՟վում է, որ կապահովվի փոխադրամիջոցների գույքահարկի գծով կուտակված ապառքների կրճատումը եւ համայնքների կողմից առավել իրատեսական բյուջեների կազմումը: