Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5541-04.03.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 33.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ե) տրանuպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարներից, այդ թվում` տրանuպորտային միջոցի հաշվառման վայրից դուրu` uեփականատիրոջ (լիազորված անձի) նախընտրած վայրում տրանuպորտային միջոցի հաշվառման գործողության համար, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 33.1-րդ հոդվածով սահմանվող ոստիկանության  նյութական խրախուսման եւ տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդի ձեւավորման աղբյուր է համարվում, ի թիվս այլ գանձումների, տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող վճարը: Նախագծով նախատեսվող փոփոխությունը նպատակ ունի տրանսպորտային միջոցի հաշվառման գործողությունների ցանկից բացառել տրանսպորտային միջոցը խոտանելու դեպքերը, ինչն իր հերթին կբացառի Օրենքի 33.2-րդ հոդվածի «ա» կետով սահմանվող տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար գանձվող պարտադիր վճարի (5000 դրամի չափով) գանձումը: