Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5561-05.03.2009-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրքը /ՀՕ-239 - 28.07.1998թ./ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 461 , 462 եւ 463 հոդվածներով:

«Հոդված 461 . քաղաքացուն անհայտ կորած ճանանչելը

Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ կորած ճանանչել, եթե վեց ամսվա ընթացքում նրա բնակության վայրում  տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Այդ դեպքում դատարանը քաղաքացուն տալիս է անհայտ կորածի կարգավիճակ` իրավասու մարմնի կողմից անհայտ կորածի վերաբերյալ որոշման հիման վրա:

Անհայտ կորածի մասին վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ կորած ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը,  երբ ստացված են եղել անհայտ կորածի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա հաջորդ տարվա հունվարի մեկը»:

«Հոդված 462 . Քաղաքացուն անհայտ կորած ճանաչելու հետեւանքները

Քաղաքացուն անհայտ կորած ճանաչելու հետեւանքները սահմանվում են սույն օրենսգրքի 45 հոդվածի դրույթներին համապատասխան:»

«Հոդված 463 . Քաղաքացուն անհայտ կորած ճանաչելու մասին վճիռը վերացնելու հետեւանքները

Մաղաքացուն անհայտ կորած ճանաչելու մասին վճիռը վերացնելու հետեւանքները սահմանվում են սույն օրենսգրքի 45 հոդվածի դրույթներին համապատասխան:»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010թ. հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԻ ՄԱՍԻ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն օրենքի ընդունումը  պայմանավորված է  անհայտ կորածների հիմնախնդիրների լուծման  անհրաժեշտությամբ։ Օրինագծի մշակման համար հիմք է  հանդիսացել Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների  հեղինակած նախագիծը։ 2005 թ. սեպտեմբերի 30-ին ինձ  ուղղված գրությամբ վերոհիշյալ կառույցի ղեկավար Ա.Սաքունցը խնդրել է իմ աջակցությունը «Անհայտ   կորածի մասին» օրինագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու հարցում: Օրինագծում հաշվի են առնվել 2007թ. Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի կողմից մշակված «Անհայտ կորածների մասին» տիպային օրենքի դրույթներն ու մոտեցումները: Օրինագիծը հիմնովին լրամշակվել է կառավարության 31.07.2007թ. եւ 12.09.2007թ. եզրակացությունների, ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության առաջարկությունների հիման վրա: