Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5562-05.03.2009-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի //ՀՕ-247 -07.08.1998թ./ /այսուհետ` Օրենսգիրք// 31-րդ գլխի վերնագրում «բացակայող» բառից հետո լրացնել «անհայտ կորած»:

Հոդված 2. Օրենսգրքի 178 հոդվածում «բացակայող» բառից հետո լրացնել «անհայտ կորած»:

Հոդված 3. Օրենսգրքի 179 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում`

1/ «բացակայող» բառից հետո լրացնել «անհայտ կորած»:

2/ 2-րդ ենթակետում «բացակայությունը» բառից հետո լրացնել «կամ անհայտ կորած լինելը»,

3/ 3-րդ ենթակետում «բացակայողին» բառից հետո լրացնել «կամ անհայտ կորածին»:

Հոդված 4. Օրենսգրքի 180 հոդվածի առաջին մասում.

1/ «բացակայողի մասին» բառերը փոխարինել «անհայտ բացակայողի կամ անհայտ կորածի մասին» բառերով,

2/ «բացակայող» բառից հետո լրացնել «անհայտ կորածի»,

3/ «անհայտ բացակայող» բառերից հետո լրացնել «անհայտ կորած»,

4/ երկրորդ մասում «նշանակել բացակայող» բառերիցից հետո լրացնել «կամ անհայտ կորած»:

Հոդված 5. Օրենսգրքի 181-րդ հոդվածի առաջին մասում «բացակայող» բառը լրացնել «կամ անհայտ կորած»:

Հոդված 6. Օրենսգրքի 182-րդ հոդվածի վերջում եւ տեքստում «բացակայող» բառը լրացնել «կամ անհայտ կորած»:

Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2010թ. հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾԻ ՄԱՍԻ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն օրենքի ընդունումը  պայմանավորված է  անհայտ կորածների հիմնախնդիրների լուծման  անհրաժեշտությամբ։ Օրինագծի մշակման համար հիմք է  հանդիսացել Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների  հեղինակած նախագիծը։ 2005 թ. սեպտեմբերի 30-ին ինձ  ուղղված գրությամբ վերոհիշյալ կառույցի ղեկավար Ա.Սաքունցը խնդրել է իմ աջակցությունը «Անհայտ   կորածի մասին» օրինագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու հարցում: Օրինագծում հաշվի են առնվել 2007թ. Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի կողմից մշակված «Անհայտ կորածների մասին» տիպային օրենքի դրույթներն ու մոտեցումները: Օրինագիծը հիմնովին լրամշակվել է կառավարության 31.07.2007թ. եւ 12.09.2007թ. եզրակացությունների, ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության առաջարկությունների հիման վրա: