Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (ասուհետ` Օրենսգիրք) 64 -րդ հոդվածի 5-րդ մասից հանել «մինչեւ 2007 թվականի հունիսի 30-ը» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «, որի խնամքի տակ կա մեկ եւ ավելի երեխա» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տանսներորդ օրվանից:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են տարածքային համաչափ զարգացման մասին կառավարության ծրագրային դրույթով, ընտանիքներին` իրենց սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, երկրաշարժից տուժած կամ լքված բնակավայրերում պահելու, ուրբանիզացիան կանխելու ու ժողովրդագրական խնդիրները լուծելու հիմնախնդիրներով: