Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-558-09.03.2009-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Որսի եւ որսորդական տնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ 110507 օրենքի /այսուհետ` օրենք/ 5-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`

 «2. որսի կենդանիների ցանկը հաստատում եւ դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«2/ լիազորված պետական մարմինը /այսուհետ` լիազորված մարմին/»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ ենթակետից հետո լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր 10-րդ ենթակետով`

«10/ որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների եւ որսի ժամկետների սահմանումը»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«8/ որսագողության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացումը»:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «4/» ենթակետով`

«4/ որսորդական ուղեգիրը»:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «4», «5», «6», «7», «8» եւ «9» ենթակետերով`

«4/ որսի օբյեկտ չհամարվող կենդանիների ցանկը.

5/ որսի արգելված միջոցները եւ գործիքները.

6/ որսի արգելված տարածքների ցանկը.

7/ գնված որսի արգասիքի փաստաթղթերի ձեւակերպման կարգը,

8/ օգտագործման հանձնաված որսորդական տնտեսությունների եւ որսահանդակների ցանկը,

9/ որսորդների եւ որսի օգտատերերի պարտականությունները»:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի վերջին տողում «թաքստոցները» բառից հետո լրացնել  «եւ թիվ 5-ից ոչ խոշոր թակարդները, որոնց օգտագործման կարգը սահմանում է լիազորված մարմինը» բառերով:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ վերնագրով եւ բովանդակությամբ 21.1 հոդվածով`

«Հոդված 21.1. Որսի արգելված ձեւերը եւ միջոցները

Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է`

1/ որսի համար օրենքով չնախատեսված զենքի, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով չգրանցված որսորդական զենքի կիրառումը,

2/ ռազմական ակոսավոր զենքի օգտագործումը,

3/ ինքնանետերի, աղեղների, ինքնաձիգ հրացանների, օդամղիչ զենքի, ծուղակների /փոսերի/ եւ թիվ  5-ից խոշոր թակարդների օգտագործումը,

4/  քիմիական եւ պայթուցիկ նյութերի կիրառումով վայրի կենդանիների որսը` բացառությամբ հոտավետ խայծերի,

5/ լուսարձակների կամ լուսային այլ հզոր  աղբյուրների կիրառումով  որսը,

6/ տրանսպորտային կամ մեխանիկական միջոցների /այդ թվում ուղղաթիռով կամ ինքնաթիռով/ կիրառումով որսը,

7/ ձվերի եւ ձագերի հավաքը, գազանների եւ թռչունների բների  ու որջերի քանդելը,

8/ կենդանիների ապրելավայրերի եւ հավաքատեղերի  վնասումը եւ ոչնչացումը,

9/ բնական աղետներից, այդ թվում եւ սովից փրկվող կենդանիների որսը

10/ էլեկտրոնային ձայն վերարտադրող սարքերի եւ ձայնարձակիչների կիրառումը,

11/ ցանցերի, օղակների կիրառումը,

12/ առանց թույլտվության վայրի գազաններին եւ թռչուններին անազատ պայմաններում պահելը,

13/  կենդանիներին ծխի միջոցով որսալը,

14/ էլեկտրական հոսանքի կիրառումով որսը»:

Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ վերնագրով եւ բովանդակությամբ 28.1 հոդվածով`

«Հոդված 28.1. Որսորդական ուղեգիրը

Որսորդական ուղեգիրը տրվում է որսորդին լիազորված մարմնի կամ օգտատիրոջ կողմից եւ իրավունք է տալիս որսալ որոշակի տեսակների որսի  կենդանիներ` համաձայն ուղեգրում նշված այցելության ժամկետների, որսահանդակների, որսատեսակների եւ յուրաքանչյուր որսատեսակի քանակի»:

Հոդված 10. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ԵՎ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է  որսագողության դեմ  ուղղված պայքարն առավելագույնս արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ: