Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5581-09.03.2009-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2003թ. ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի /այսուհետ` օրենսգիրք/ 294-րդ հոդվածում`

ա/ 1-ին կետի 4/ -րդ ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«4/ կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` չորսից վեց ամիս ժամկետով:»»:

բ/  2-րդ կետի 2/-րդ ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«2/ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործնեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ` առավելագույնը չորս տարի ժամկետով»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ԵՎ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է  որսագողության դեմ  ուղղված պայքարն առավելագույնս արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ: