Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2003թ. ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի /այսուհետ` օրենսգիրք/ 294-րդ հոդվածում`
1. 1-ին կետի 4/ -րդ ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«4/ կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` չորսից վեց ամիս ժամկետով:»»:
2. 2-րդ կետի 2/-րդ ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«2/ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործնեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ` առավելագույնը չորս տարի ժամկետով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաներորդ օրը: