Armenian ARMSCII Armenian
Կ-561-12.03.2009-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի 31-րդ հոդվածը`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  1.1-րդ մասով.

«1.1. Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը միաժամանակ կարող է նշանակվել հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջին տեղակալ:».

2) 2-րդ մասը «վարչապետը» բառից հետո լրացնել «` խորհրդակցելով հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի հետ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: