Հոդված 1. «ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով հաստատված սոցիալական պաշտպանության ծախսերը` կենսաթոշակներ, ընտանեկան նպաստներ, գործազրկության նպաստներ, վատառողջության եւ անաշխատունակության նպաստներ, միանվագ դրամական օգնություն, բնակարանային ապահովում, սոցիալական հատուկ արտոնություններ եւ սոցիալական պաշտպանության այլ օժանդակություն ենթական են պարտադիր ինդեքսավորման` այդ ծախսերից յուրաքանչյուրի առնվազն 20 տոկոսի չափով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թ. հունիսի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ֆինանսատնտեսական ճգնաժամի , դրամ-դոլար փոխարժեքի փոփոխման, գազի, էլետրոէներգիայի եւ ջրի սկագների բարձրացման հետեւանքով հանրապետությունում վերջին շրջանում արձանագրվել է մասնավորապես առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների գների բարձրացում միջինը 20 տոկոսի չափով, բնակչության գնողունակության անկում եւ դրանով իսկ պայմանավորված սոցիալական վիճակի զգալի վատթարացում: Ներկայացված նախագիծը նպատակ է հետապնդում մեղմել ստեղծված իրավիճակի բացասական ազդեցությունը բնակչության սոցիալապես անապահով հատվածի վրա: Օրինագծով նախատեսված միջոցառումների Ֆինանսավորման համար անհրաժեշտ բյուջետային եկամուտները մասնավորապես հնարավոր է ապահովել խոշոր բիզնեսի հարկային դաշտ տեղափոխման եւ ստվերային տնտեսության կրճատման հաշվին, որի անհրաժեշտությունն ի դեպ բազմիցս նշվել է ՀՀ վարչապետի հրապարակային ելույթներում: Համապատասխան ինանսական աղբյուր կարող է հանդիասանալ նաեւ պետական ապարատի եւ կենտրոնական բանկի վարչական ծախսերի կրճատումը: