Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-563-12.03.2009-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի  2000 թվականի, այսուհետ` Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Մաքսային մարմինները պարտավոր են սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում, այդ մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետություն կառավարությանն առընթեր ոստիկանություն:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 130-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«Հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաեւ շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ եւ (կամ) տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում` տեղափոխողը կամ նրա կողմից լիազորված անձը ներմուծմանը հաջորդող տասնօրյա ժամկետում մաքսային մարմին է ներկայացնում ժամանակավոր հայտարարագիր` վճարելով մաքսային վճարները, ինչը հիմք է  այդ ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների ժամանակին չհայտարարագրման համար oրենքով սահմանված տույժերից եւ վարչական պատասխանատվությունից ազատելու համար:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում նշված ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների նկատմամբ բարեխիղճ ձեռքբերողի սեփականությունը ճանաչելու մասին դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:»:

ՀՈԴՎԱԾ 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: