Հոդված 1. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1897 , 1898 , 1899 , 18910 հոդվածներով՝
«Հոդված 1897 . Զանգվածային լրատվության միջոցների թողարկման ազատությունը խոչընդոտելը կամ սահմանափակելը
Պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվության միջոցների թողարկման ազատությունը որեւէ եղանակով խոչընդոտելը կամ անօրինականորեն սահմանափակելը, ներառյալ գրաքննությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։
Նույն խախտումը, որը պաշտոնատար անձը կատարել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.
Հոդված 1898 . Տեղեկատվություն տալու պարտականությունը չկատարելը
Պետական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հասարակական միավորումների ղեկավարների կողմից խմբագրությունների ներկայացուցիչներին օրենքով չարգելված տեղեկատվություն տալու պարտականության չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով։
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով։
Հոդված 1899 . Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եւ սարսափ ֆիլմերի հեռարձակման անթույլատրելիությունը դրանց համար չնախատեսված ժամերին
Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եւ սարսափ ֆիլմերի հեռարձակումը դրանց համար չնախատեսված ժամերին՝
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով։
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով։
Հոդված 18910 . Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների վաճառքն արգելված վայրերում
Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների վաճառքն արգելված վայրերում՝
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով՝ էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների բռնագրավմամբ կամ առանց դրա։
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով՝ էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների բռնագրավմամբ»։
Հոդված 2. Օրենսգրքի 310 հոդվածի վերջին մասում «158» թվային արտահայտությունից հետո դնել ստորակետ եւ ավելացնել «1897 , 1898 , 1899 , 18910 » թվային արտահայտությունները։
Հոդված 3. Օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասում «1896 » թվից հետո լրացնել «1897 , 1898 , 1899 , 18910 » թվերը։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։