Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-013-04.07.2003--010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1897 , 1898 , 1899 , 18910 հոդվածներով՝

Հոդված 1897 . Զանգվածային լրատվության միջոցների թողարկման ազատությունը խոչընդոտելը կամ սահմանափակելը

Պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվության միջոցների թողարկման ազատությունը որեւէ եղանակով խոչընդոտելը կամ անօրինականորեն սահմանափակելը, ներառյալ գրաքննությունը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով։

Նույն խախտումը, որը պաշտոնատար անձը կատարել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով.

Հոդված 1898 . Տեղեկատվություն տալու պարտականությունը չկատարելը

Պետական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հասարակական միավորումների ղեկավարների կողմից խմբագրությունների ներկայացուցիչներին օրենքով չարգելված տեղեկատվություն տալու պարտականության չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով։

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով։

Հոդված 1899 . Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եւ սարսափ ֆիլմերի հեռարձակման անթույլատրելիությունը դրանց համար չնախատեսված ժամերին

Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների եւ սարսափ ֆիլմերի հեռարձակումը դրանց համար չնախատեսված ժամերին՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով։

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով։

Հոդված 18910 . Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների վաճառքն արգելված վայրերում

Էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների վաճառքն արգելված վայրերում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով՝ էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների բռնագրավմամբ կամ առանց դրա։

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով՝ էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունների, տեսաձայներիզների բռնագրավմամբ:»։

Հոդված 2. Օրենսգրքի 310 հոդվածի վերջին մասում «158» թվային արտահայտությունից հետո դնել ստորակետ եւ ավելացնել « 1897 , 1898 , 1899 , 18910 » թվային արտահայտությունները։

Հոդված 3. Օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասում «1896 » թվից հետո լրացնել «1897 , 1898 , 1899 , 18910 » թվերը։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։