Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-139-22.10.2003-ՍԱ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի N ՀՕ-258 օրենքի 34 հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների յուրաքանչյուր անդամին կոմունալ վճարումները (գազ, ջրամատակարարում, ջրահեռացում եւ աղբահանության վարձ) վճարելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւիցօգտվելու համար համար տրվում է դրամական օգնություն ամսական 1000 դրամի չափով, բայց ոչ ավել, քան 4000 դրամ յուրաքանչյուր ընտանքինին:

Հոդված 2. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի N ՀՕ-258 օրենքի 36 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

Զինծառայողները, արձակուրդի անցկացման վայր մեկնելիսեւ արձակուրդից վերադառնալիս՝ ընտանիքի նրանց ուղեկցող անդամները քաղաքային, մերձքաղաքային եւ միջքաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից) օգտվում են համապատասխան զորամասերի հաշվին:

Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում օրենքով առանձին խմբերի քաղաքացիների համար նախատեսված անվճար եւ զեղչ սակագներով ծառայություններից օգտվելու արտոնությունները փոխարինել դրամական օգնություն տրամադրելով:

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ-փաստաթղթերի տեսչության բաժնի պետ Ա. Մնացականյանի կողմից: