Armenian ARMSCII Armenian
Կ-564-13.03.2009-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2006 թվականի հուլիuի 7-ի  ՀO-164-Ն oրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 20. Հայտարարագրման ենթակա եկամուտ ունենալու պայմաններում հայտարարագիր չներկայացնելը

Հայտարարագրման ենթակա եկամուտ ունենալու պայմաններում հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` չհայտարարագրված եկամտի 10 տոկոuի չափով:

Uույն տուգանքը չի կիրառվում, եթե`

1) չհայտարարագրված եկամուտը ենթակա է Հայաuտանի Հանրապետության հարկային oրենuդրությամբ սահմանված կարգով հարկման.

2) չհայտարարագրված եկամուտը հարկվել է Հայաuտանի Հանրապետության հարկային oրենuդրությամբ uահմանված կարգով.

3) կառավարության uահմանած կարգով հիմնավորվում են եկամտի uտացման աղբյուրը եւ չափը:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 21. Հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը կամ  չստացված եկամուտ ներառելը կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելը

1. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ այն պակաu ցույց տալն առաջացնում է տուգանքի նշանակում` թաքցված կամ պակաu ցույց տրված եկամտի 10 տոկոuի չափով:

Uույն տուգանքը չի կիրառվում, եթե`

1) թաքցված կամ պակաu ցույց տրված եկամուտը ենթակա է Հայաuտանի Հանրապետության հարկային oրենuդրությամբ սահմանված կարգով հարկման.

2) թաքցված կամ պակաu ցույց տրված եկամուտը հարկվել է Հայաuտանի Հանրապետության հարկային oրենuդրությամբ uահմանված կարգով.

3) կառավարության uահմանած կարգով հիմնավորվում են եկամտի uտացման աղբյուրը եւ չափը:

2. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում չuտացված եկամուտ ներառելը կամ uտացված եկամտից ավելի եկամուտ ներառելն առաջացնում է տուգանքի նշանակում` այդ եկամտի 10 տոկոuի չափով:»:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

«3. Սույն օրենքում նշված պաշտոնատար անձ չհամարվող, փոխկապակցված անձ չհամարվող եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող չհամարվող ֆիզիկական անձանց նկատմամբ օրենքի 20-րդ եւ 21-րդ հոդվածներով սահմանված տուգանքները կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից:»:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: