Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5641-13.03.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի 327.1 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Օրենսգրքի 169.17 հոդվածով սահմանված պատասխանատվությունը «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պաշտոնատար անձ չհամարվող, նրանց փոխկապակցված անձ չհամարվող եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող չհամարվող ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվում է 2010 թվականի հունվարի 1-ից:»:


«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ»-Ի  ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Օրենքի անհրաժեշտությունը (նպատակը)

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածով, որով նախատեսվում է այդ օրենքի համաձայն պաշտոնատար անձ չհամարվող, նրանց փոխկապակցված անձ չհամարվող եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող չհամարվող ֆիզիկական անձանց նկատմամբ օրենքի 20-րդ եւ 21-րդ հոդվածներով սահմանված պատասխանատվությունը կիրառել 2010 թվականի հունվարի 1-ից: Այս օրենքի նպատակն է օրենքով ամրագրել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.17 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը, հայտարարատուների այդ խմբի նկատմամբ, նույնպես կիրառել 2010 թվականի հունվարի 1-ից:

1.1.կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.17 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը, ներկա վիճակում, տարածվում բոլոր հայտարարատուների, այդ թվում` պաշտոնատար անձ չհամարվող, նրանց փոխկապակցված անձ չհամարվող եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող չհամարվող ֆիզիկական անձանց վրա:

1.2 առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.17 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը, պաշտոնատար անձ չհամարվող, նրանց փոխկապակցված անձ չհամարվող եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող չհամարվող ֆիզիկական անձանց վրա կիրառել 2010 թվականի հունվարի 1-ից:

2.Կարգավորման առարկան

Օրենքի նախագծի կարգավորման առարկան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.17 հոդվածով նախատեսված պատասխանատվությունը հայտարարատուների մեկ խմբի համար 2010 թվականի հունվարի 1-ից կիրառելու դրույթի ամրագրումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի կիրառման արդյունքում, 2009 թվականի ընթացքում, կբացառվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.17 հոդվածով նախատեսված պատասխանատվության կիրառումը պաշտոնատար անձ, փոխկապակցված անձ եւ եկամուտների տարեկան հաշվարկ ներկայացնող չհամարվող անձանց նկատմամբ: